Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների խորհրդի անդամներին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման միասնական ընթացակարգերը՝ ի կատարումն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ ՀՕ-250-Ն օրենքի պահանջների։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել պետական ՄՈՒՀ-երի կառավարման նոր՝ կորպորատիվ մոդելի գործնական իրականացումը, խորհրդի կազմի ձևավորման արժանիքահեն և թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետությունը։ Կարգի ընդունմամբ կստեղծվի իրավական հստակ հիմք՝ ոլորտային փորձառությամբ, կառավարչական կարողություններով և ռազմավարական մտածողությամբ մասնագետներից կազմված անկախ և արդյունավետ խորհուրդներ ձևավորելու համար, ինչը կնպաստի քոլեջների ռազմավարական կառավարմանը, հաշվետվողականությանը և համակարգի որակական զարգացմանը։
Մնաց {days} օր
0 397

Քննարկվել է 04.02.2026 - 19.02.2026

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու անհրաժեշտությունը առաջացել է  2024 թ․ մայիս 22-ին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի  (այսուհետև՝ ՄԿՈՒ օրենք) դրույթների ներդման և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում նկատելի դարձած, շահառուների բարձրացրած խնդիրները,  ինչպես նաև կրթության ոլորտի ֆինանսավորման քաղաքականության մոտեցումները ամրագրելու  նպատակով։ Օրենքի ընդունմամբ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հիմնավորապես վերանայվելու և մշակվելու էին էականոր նոր ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում էին ոչ միայն իրավահարաբերություններին և կառուցակարգերին, այլ կրթության կազմակերպմանն ու մեթոդաբանությանը։ Դրանով պայմանավորված մեծ էր փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունն ու փոխլրացումը, որը ընդգրկում էր մինչ այդ գործող հարաբերությունների ու մեթոդների ամբողջ ծավալի անցումը ապահովելու խնդիրը։
Մնաց {days} օր
1 587

Քննարկվել է 28.04.2025 - 14.05.2025

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը
Մնաց {days} օր
24 2909

Քննարկվել է 14.10.2022 - 29.10.2022

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԿՈՒ համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունների կարգավորման նապատակով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի, «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունում    
Մնաց {days} օր
22 9367
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: