Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.08.2024 - 29.08.2024

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ, Նախագծի նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունները։  Ըստ այդմ Նախագծով առաջարկվում է․ Շահառուների տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում խնամքը, ինչպես նաև լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների  սոցիալ-վերականգնողական ծառայությունները (այսուհետ՝ սոցիալ վերականգնողական ծառայություններ) 2026 թվականի նոյեմբերի 1-ից մատուցել միայն պետական հավաստագրերի միջոցով։
47 1539

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.08.2023 - 28.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել աջակցող միջոցների, մասնավորապես վերին և ստորին վերջույթների վերջույթների պրոթեզների (նաև ֆունկցիոնալ պրոթեզների) վերանորգման գները։
0 2012

Քննարկվել է 21.06.2023 - 06.07.2023

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցման ու վերակառուցման նախագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պահանջների ապահովում՝ նմանատիպ շենքերի բոլոր հարկաբաժիններում :  
0 2510

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.03.2023 - 12.04.2023

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՆԵՐԱՌՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
5 4238

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.03.2023 - 10.04.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, Կառավարությունը յուրաքանչյուր տարի մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը և այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Ազգային ժողով։ Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը ներառում են այն միջոցառումները, որոնք արտացոլված են տվյալ տարվա բյուջետային հայտում։ Հետևաբար, իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։ Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել օրենքից բխող այլ լիազորող նորմերը։ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված լիազորող նորմի համաձայն լիազոր մարմինը սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները։ Սակայն այս հարցը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր։ Վերջինիս համաձայն,  անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն է լիազորվում անհատական իրավական ակտեր ընդունելու: ՀՀ օրենսդրությունը հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել նաև 2019 թվականի ապրիլի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ կապված։ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված են պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի դեպքերը, սակայն գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ շինարարական աշխատանքներն իրականացնել չի լինում համապատասխան նորմի բացակայության պատճառով։  
0 2551

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.05.2022 - 01.06.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է միջոցառման մեջ ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով՝ փոխհատուցելու աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը, իսկ տեսողական կամ հենաշարժողական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար ուղեկցող ունենալու համար տրամադրել անհատույց դրամական օգնություն մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` նվազագույն ամսական աշխատավարձի չափով և փոխհատուցել տրանսպորտային ծախսերը մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով։
8 3787

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.01.2022 - 15.02.2022

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24 N-Ի  1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է ամրագրել  ծառայություններ անհատական ծրագրի մշակաման կարգը և պայմանները՝ հիմնվելով անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում բազմամասնագիտական թիմի կողմից՝ անձի առողջության, գործունեության, հասարակական կյանքում մասնակցության և միջավայրային գործոնների ազդեցության գնահատման արդյունքում մշակվում է ընդգրկուն ծառայությունների անհատական ծրագիր, որը երաշխավորում է այն ծառայությունները և աջակցող պարագաները, որոնք կնպաստեն անձի լիարժեք գործունեության և մասնակցության ապահովմանը։ Ծառայությունների անհատական ծրագիրը  կարող է պարունակել նաև ծառայություններ կամ միջոցառումներ, որոնք պետական բյուջեի միջոցներով նախատեսված չեն։ Երաշխավորված ծառայությունների մատուցումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։  
10 4818

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.11.2021 - 24.11.2021

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ (մասնավորապես՝ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգման հետ)։  
0 4909

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.09.2021 - 01.10.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները (վերափորձաքննությունները) պարզեցված եղանակով իրականացնել  մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, սակայն որպես  բացառություն լրացվել են այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ: Նախագծով լրացում է կատարվել պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում, այն է չարորակ նորագոյացությունների, վնասվածքների, այդ թվում վերին և ստորին վերջույթների կոտրվածքներիի, մինչև 18 տարեկան երեխաների   ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13  թիվ 780- Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի գ) ենթակետով սահմանված, հավելված 2-ով և հավելված 3-ով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման և այլ դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների: Չարորակ նորագոյացությունների, վնասվածքների, տուբերկուլյոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխություների,  լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքերում վերափորձաքննություննը անձի օբյեկտիվ զննությամբ իրականացնելու անհրաժեշտությունը բխում է նշված ախտաբանական վիճակների դեպքում վերականգնողական միջոցառումների արդյունավետությունից, իսկ մինչև 18 տարեկան երեխաների դեպքում, նաև զարգացման առանձնահատություններից:
0 4799