Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

19.05.2026 03.06.2026
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՇԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն հրամանի նպատակն է ուղղորդել պետական կառավարման համակարգի մարմիններին բյուջետային գործընթացի շրջանակներում պետական բյուջեի կլիմայական ծախսերի նշագրման գործընթացում՝ սահմանելով գործընթացի յուրաքանչյուր փուլում պետական մարմինների կողմից կլիմայի փոփոխությանն (այսուհետ՝ ԿՓ) առնչվող բյուջետային ծրագրերի և միջոցառումների նույնականացման, դասակարգման և համապատասխան ծախսերի գնահատման համար անհրաժեշտ քայլերը և տրամաբանությունը: Հրամանը չի փոխարինում ֆինանսների նախարարության կողմից պետական մարմիններին տրամադրվող ՄԺԾԾ և բյուջետային հայտերի կազմման մեթոդական ցուցումներին կամ այդ ոլորտում գործող այլ իրավական ակտերին, այլ լրացնում է դրան՝ ԿՓ առնչվող ծախսերի մասով։ Սույն կարգը կիրառելի է բյուջետային բոլոր ծրագրերի և միջոցառումների համար:
Մնաց {days} օր
0 66

18.05.2026 02.06.2026
«Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի և աշխատանքային խմբերի կազմերը, դրանց ձևավորման և գործունեության կարգերը հաստատելու մասին» վարչապետի որոշման Ներկայացվող նախագծով կարգավորվում է «Կլիմայի մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-17-Ն օրենքով ստեղծված Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի և դրա ներքո գործող աշխատանքային խմբերի կազմերը հաստատելու, ինչպես նաև դրանց ձևավորման և գործունեության կազմակերպման կարգերը:
Մնաց {days} օր
0 133

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում, գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։
Մնաց {days} օր
0 6928
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: