ՀԱՆՐԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՇԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն հրամանի նպատակն է ուղղորդել պետական կառավարման համակարգի մարմիններին բյուջետային գործընթացի շրջանակներում պետական բյուջեի կլիմայական ծախսերի նշագրման գործընթացում՝ սահմանելով գործընթացի յուրաքանչյուր փուլում պետական մարմինների կողմից կլիմայի փոփոխությանն (այսուհետ՝ ԿՓ) առնչվող բյուջետային ծրագրերի և միջոցառումների նույնականացման, դասակարգման և համապատասխան ծախսերի գնահատման համար անհրաժեշտ քայլերը և տրամաբանությունը:
Հրամանը չի փոխարինում ֆինանսների նախարարության կողմից պետական մարմիններին տրամադրվող ՄԺԾԾ և բյուջետային հայտերի կազմման մեթոդական ցուցումներին կամ այդ ոլորտում գործող այլ իրավական ակտերին, այլ լրացնում է դրան՝ ԿՓ առնչվող ծախսերի մասով։ Սույն կարգը կիրառելի է բյուջետային բոլոր ծրագրերի և միջոցառումների համար:
-
Տևողություն
19.05.2026 03.06.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Բնապահպանություն, Ֆինանսական
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 56
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: