Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

09.03.2026 24.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության նախագծի ընդունման արդյունքում առաջարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ ապահովելով բուհի գործունեության համար «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող իրավական հիմքերի, սկզբունքների, պայմանների, կարգավորումների առկայությունը, ինչպես նաև նպաստելով համալսարանում կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը, ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորմանը, նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 127

25.02.2026 13.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը նպատակն է բարելավել՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը։  
Մնաց {days} օր
0 521

Քննարկվել է 04.02.2026 - 19.02.2026

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու անհրաժեշտությունը առաջացել է  2024 թ․ մայիս 22-ին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի  (այսուհետև՝ ՄԿՈՒ օրենք) դրույթների ներդման և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում նկատելի դարձած, շահառուների բարձրացրած խնդիրները,  ինչպես նաև կրթության ոլորտի ֆինանսավորման քաղաքականության մոտեցումները ամրագրելու  նպատակով։ Օրենքի ընդունմամբ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հիմնավորապես վերանայվելու և մշակվելու էին էականոր նոր ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում էին ոչ միայն իրավահարաբերություններին և կառուցակարգերին, այլ կրթության կազմակերպմանն ու մեթոդաբանությանը։ Դրանով պայմանավորված մեծ էր փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունն ու փոխլրացումը, որը ընդգրկում էր մինչ այդ գործող հարաբերությունների ու մեթոդների ամբողջ ծավալի անցումը ապահովելու խնդիրը։
Մնաց {days} օր
1 589

Քննարկվել է 12.01.2026 - 27.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2026թ. հունվարի 8-ի N 16-L որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի»՝ կրթությունը սահմանվել է որպես «ռազմավարությունների ռազմավարություն»՝ նախանշելով Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի հիմքը: Մասնավորապես՝ կրթությունը մեկ ճյուղային քաղաքականություն լինելու փոխարեն դառնում է առաջիկա տարիների վերափոխման առանցքը՝ կանխորոշելով տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը:
Մնաց {days} օր
0 1001

Քննարկվել է 30.12.2025 - 14.01.2026

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։
Մնաց {days} օր
4 1356

Քննարկվել է 15.12.2025 - 30.12.2025

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 19-ի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» N 1802-Լ որոշումը։ Նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը և ռազմավարական նպատակները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը և նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները, տարածքի զարգացման սկզբունքները անդրադարձ է կատարվում նաև ռիսկերի կառավարման և կայունության վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 1362

Քննարկվել է 27.11.2025 - 12.12.2025

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 1552

Քննարկվել է 27.11.2025 - 12.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը    Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակ ամրագրվում է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանդիսանում են ուղղակի հիմք՝ համապատասխան ամսվա վերջին օրվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցուցակի ինքնաշխատ ձևավորման համար, և ընդգծվում է, որ ստեղծվող համակարգը ապահովում է թվային կառավարման և ավտոմատացված տվյալների մշակման սկզբունքը, ինչը նվազեցնում է մարդկային միջամտությունից կախված սխալների հավանականությունը և բարձրացնում գործընթացի արդյունավետությունը:
Մնաց {days} օր
2 1344

Քննարկվել է 21.11.2025 - 06.12.2025

Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու  հանգամանքով: 
Մնաց {days} օր
0 1309
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: