Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.03.2025 - 25.03.2025 Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին «Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը վերաբերում է ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների աշխատակարգի և ձևավորման կարգի հաստատմանը: Փաստաթղթում ներկայացված են հասարակական խորհուրդների նպատակը, գործունեության կազմակերպումը, նիստերի անցկացման կարգը, հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմները, ինչպես նաև խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները: Նախատեսվում է, որ հասարակական խորհուրդները կլինեն բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակ, որտեղ ներգրավվելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և մասնագետները: Փաստաթղթում նաև նշված են խորհրդի անդամների ընտրության և ռոտացիայի կարգը, ինչպես նաև անդամության դադարեցման պայմանները: 2 9 10 609