Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 06.04.2023 - 27.04.2023

«Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:  Նախագծով ներկայացված  կարգի համաձայն տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ
0 3352

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.11.2019 - 28.11.2019

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ձևավորել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը:
0 11106

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2019 - 19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ          «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և  տնտեսության   պահանջների բավարարմանը, շրջակա միջավայրի  էկոլոգիական կայունության  ապահովմանը, ինչպես նաև սույն օրենսգրքի խնդիրների լուծման  համար իրավական  հիմքերի ապահովմանը։          Ջրային  ռեսուրսների   պահպանության դրամագլխի  ստեղծումը  կապահովի հետագայում չօգտագործվող ստորերկրյա հորերի սահմանված կարգով կոնսերվացումն առանց սեփականատիրոջ  միջամտության։ Դա կկարգավորի Արարատյան դաշտի ստորերկրյա հորերի օգտագործման և հետագա կոնսերվացման/լուծարման  գործընթացը։        Ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքերի տեղադրումը կապահովի հետագայում  ջրային ռեսուրսների  փաստացի հաշվառումը, բնապահպանական թողքի փաստացի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված  բնապահպանական թողքի չափաքանակին, ինչերն էլ հիմք  կհանդիսանան ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ մեկտեղ  ապահովել  դրանց լիարժեք  պահպանությունը։
1 8472

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.10.2018 - 02.11.2018

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումն է, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմանների հստակեցումը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է. սահմանել, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք վերապահել նաև հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում չհաշվառված ծնողին։ Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող այլ դրույթներում։ Նախագիծն ընդունվելու դեպքում. կավելանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։
0 8254

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.10.2018 - 26.10.2018

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի հանձնարարականի շրջանակներում ներկայացվում է քննարկման «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
0 7998

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.07.2017 - 03.08.2017

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Մշակվել է «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
0 10363

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 02.06.2017 - 17.06.2017

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների, ինչպես նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Միևնույն ժամանակ ճշգրտվել, լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր և կարևոր հասկացություններ: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով Օրենքի համապատասխան հոդվածներում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
1 10377

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.05.2017 - 09.06.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ: Բացի դրանից, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետով հանձնարարված է` սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով` 2018 թվականի հունվարի 1-ից սկսած մշակել և ներդնել (գործարկել)՝ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ:  
0 10075