Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի
մասին» օրենքի 7-րդ հոդվածով: Այն պետք է նպաստի կինեմատոգրաֆիայում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ազգային ֆիլմերի ցուցադրմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում
գովազդային բաղադրիչի կարգավորմանը, պետական աջակցության նպատակային ծախսի վերահսկմանը և շուկայի
կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կանոնադրական խնդիրների կարգավորման
համար ֆինանսական միջոցների հավաքագրմանը:

  • Քննարկվել է

    09.10.2025 - 27.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1983

Տպել

Առաջարկներ`

Armine Anda

27.10.2025

Հոդված 3, կետ 6-ը հակասում է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի հոդված 22, կետ 5-ին, որն ասում է․ Կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված և տվյալ տարում չօգտագործված միջոցները հատկացվում են դրամագլխին։ Առաջին եռամսյակում վերադարձնելու դեպքում, պարզ է, որ Օրենքի կետը դառնում է ձևական։

Armine Anda

27.10.2025

Հոդված 4, կետ 8-ը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ այդպիսի լիազորություն ստանալով Հիմնադրամը ստանում է գերիշխող դիրք այլ կազմակերպությունների նկատմամբ։ Ըստ ՀՀ Կինեմատոգաֆիայի մասին օրենքի Հոդված 17, կետ 3-ի, ֆիլմ ցուցադրողները իրենք են ներկայացնում այդ տեղեկատվությունը։ Վերոնշյալ կետով պահանջվող լիազորությունը ունի նաև մեծ կոռուպցիոն ռիսկեր։

ԿԻՆՈՄԱՆԻԱԿ

26.10.2025

Ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրել է իր բացասական դիրքորոշումը տվյալ նախագծի վերաբերյալ:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: