Քննարկվել է 28.10.2022 - 14.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կավելանան գյուղատնտեսական արտադրանքի իրացման փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալները, կբարձրանա ագրոպարենային արտադրության ոլորտների մրցունակության մակարդակը և ներդրումային գրավչությունը, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակը, որը կնպաստի արտահանմանը միտված արտադրությունների զարգացմանը, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ և մրցունակ ագրոպարենային ապրանք արտադրողների թվի ավելացմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ–ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է՝ գների իջեցում շուրջ 4–4.5%–ով, արտադրության ծավալների աճ շուրջ 3-3.5%-ով, հարկման բազայի ընդլայնում շուրջ 30%–ով, իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ, արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։ 7 1 1 4125
Քննարկվել է 16.01.2020 - 31.01.2020 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը միտված արտադրությունների զարգացում, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացում, պարենային անվտանգության տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրողների թվի ավելացում, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծում։ 16 4 0 11789