Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդուն­­ման արդյունքում կավելանան գյուղատնտեսական արտադրանքի իրացման փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալները, կբարձրանա ագրոպարենային արտադրության ոլորտների մրցու­նա­կու­թյան մակարդակը և ներդրումային գրավ­չությունը, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակը, որը կնպաստի արտահան­մանը միտված արտադրությունների զարգացմանը, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ և մրցունակ ագրոպարենային ապրանք արտադրողների թվի ավելացմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը։

Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ–ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է՝

  • գների իջեցում շուրջ 4–4.5%–ով,
  • արտադրության ծավալների աճ շուրջ 3-3.5%-ով,
  • հարկման բազայի ընդլայնում շուրջ 30%–ով,
  • իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ,
  • արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։
  • Քննարկվել է

    28.10.2022 - 14.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4128

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.11.2022

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Օրինագծին կողմ ենք արտահայտվել հետևյալ հիմնավորմամաբ. 1. երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելուն ուղղված օրինագիծ է, 2. կնպաստի երկրում գյուղատնտեսույան զարգացման խթամանն ու դրա ստվերային հատվածի կրճատմանը, 3. հավանաբար կնպաստի ՀՀ քաղաքացիների աղթատության մակարդակի նվազմանը, 4. օրինագին իսկապես հիմավորված է բազմաթիվ փաստերով և ապացույցներով: Ողջունում ենք այս օրինագիծը և հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարության ու նախարարությունների կողմից ներկայացվող մյուս օրինագծերը նույնպես կունենան այսպիսի հիմնավորումներ:

Տեսնել ավելին