Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.09.2024 - 18.10.2024

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետևյալ բացերով` օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը, հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները, բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները, բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը, բացակայում են արգելավայրի պահպանության ռեժիմի առանձնահատկությունները, բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները, բացակայում են կենսոլորտային պահպանավայր ստեղծման և կառավարման հարցերը: Ինչպես նաև` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափորոշիչներին, մասնավորապես` ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը, նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:
0 1133

Քննարկվել է 25.12.2023 - 17.01.2024

«ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ընդունել Կառավարության որոշում, որով կհաստատվեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները։ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է տարբերակված մոտեցման ցուցաբերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնք ներառված չեն լինի պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում և կնախատեսվեն իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում։
0 1997

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջից, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կարգավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ռեկրեացիոն և տնտեսական գոտիների անտառներում հատատեղերի հատկացման (խնամքի և սանիտարական հատումներ իրականացնելու նպատակով) գործընթացը։    Նախագծով առաջարկվում է հատատեղերի հատկացման կարգը սահմանել նոր հավելվածով, ինչը պայմանավորված է կարգի փոփոխությունների ծավալով և մի շարք հստակեցումներով, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից բնափայտի մթերման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությամբ։
0 2260

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.02.2023 - 05.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 198-Ն ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։ 2022 թվականի հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք իրավական ակտերում: Այնուհետև 2022 թվականի հուլիսի 22-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» Վարչապետի 861-Ա որոշումը, որի հավելվածով հաստատվել են մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն և 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 589 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից և Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջից։
0 3367

Քննարկվել է 19.05.2022 - 05.06.2022

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացա­հայ­տել, հասցեագրել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնա­հերթու­թյուն­ները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն: Սույն նախագծով հաստատման ենթակա ծրագիրը ծառայելու է որպես ճանապարհային քար­տեզ՝ զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության միջոցառումների համա­կարգ­ման համար: Նախագծի 9-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցության նվա­զեց­ման տեսանկյունից: Հաշվի առնելով սույն նախագծի ժամանակային ընդգրկումը՝ 2022-2026թթ.՝ նախատեսվում է, որ այն պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի՝ համաձայն հարմարվողականության ազ­գային ծրագրում ամրագրված մոտեցման:
0 6047