Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.12.2019 - 10.01.2020

«Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը, տրամադրման, տնօրինման պայմանները և թույլտվության ձևը սահմանելու մասին»  Նախագծով կարգավորվում է կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, որոնց գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի պետական շահի և ազգային անվտանգության տեսանկյունից:
0 6146

Քննարկվել է 29.11.2019 - 15.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի արդյունավետ և անվտանգ գործունեությունը: «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի միակ ընկերությունը, որին տրված լիցենզիայով բացառիկ իրավունք է վերապահվում իրականացնել էլեկտրաէներգիայի ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտահանման և ներկրման ընթացքում արտադրման, տեղափոխման և բաշխման կարգավորման գործառույթներ: «ԷԷՀՕ» ՓԲԸ-ին նշված որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկելն ունի ռազմավարական մեծ նշանակություն հատկապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության և էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը ապահովված կլինի անվտանգությամբ:
0 6371

Քննարկվել է 11.11.2019 - 26.11.2019

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահել ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեին: Միաժամանակ հստակեցվում է լիազորված մարմինը:
0 6346

Քննարկվել է 31.10.2019 - 30.11.2019

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ըն­դունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտ հանդիսացող խցանումների վերացմամբ, որին կնպաստի ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի արագ վերականգնումը:
4 9289

Քննարկվել է 09.10.2019 - 10.11.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Քանի որ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իսկ ճանապարհաշինարարության և տրանսպորտի ոլորտների քաղաքականության իրականացման իրավասությունը վերապահվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծով նախատեսվել է կատարել համապատասխան փոփոխություններ  ոլորտը կարգավորող իրավական ակտերում:
0 6236