Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 31.05.2018 - 18.06.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ Վերջին շրջանում, բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումների համատեքստում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մարմնի կողմից վերահսկողության կարգով իրականացված բժշկասոցիալական վերափորձաքննությունների արդյունքում արձանագրվում են դեպքեր, երբ հաշմանդամության խմբերը սահմանվել են առանց համապատասխան փաստաթղթերի։ Սակայն վերահսկողության կարգով իրականացվող վերափորձաքննությունը, որպես վարչական գործընթաց, խիստ ռեսուրսատար է, և ավելի նպատակահարմար է առկա ռեսուրսներն ուղղել ընթացիկ իրավիճակի բարելավմանը։ Ընդ որում, խնդրո առարկա բարեփոխումների արդյունավետությունը էապես կնվազի, եթե այդ բարեփոխումների շրջանակներում հաշվի առնվի նախորդիվ կայացված որոշումների իրավաչափության խնդիրը, քանի որ այս դեպքում կառաջանա կայացված բոլոր որոշումներին անդրադառնալու անհրաժեշտություն։ Մյուս կողմից, ժամանակին կայացված (թեկուզ՝ ոչ իրավաչափ) անժամկետ որոշումների արդյունքում տվյալ անձի համար ձևավորվել է սոցիալական վիճակի որոշակի «ստատուս քվո», որի խախտումը կարող է առաջացնել բացասական հետևանքներ։ Խնդիրը էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առավելապես վերաբերում է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում՝ օրենքի ուժով ընդունելու ԲՍՓ արդյունքում նախորդիվ ցմահ կայացրած բոլոր որոշումների իրավաչափությունը։ Այլ կերպ ասած՝ առաջարկվում է հայտարարել նախկինում կայացված ոչ իրավաչափ որոշումների «համաներում»։ Նախագիծն ընդունվելու դեպքում. անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի հսկողական վերափորձաքննություն չի կատարվի՝ եթե է հաշմանդամությունը սահմանվել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ընկած վերադաս վարչական մարմնի կողմից վերահսկողության կարգով իրականացված վերափորձաքննության արդյունքում ընդունված վարչական ակտերը օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից կճանաչվեն ուժը կորցրած՝ ուժի մեջ թողնելով նախկին որոշումները։ Ըստ այդմ, ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի կատարման (կիրառման) արդյունքում կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների չվճարված գումարները կվճարվեն քաղաքացիներին։ Սահմանվում է նաև, որ վերը նշված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կատարվել է կեղծիք կամ խախտվել է հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգը։  
Մնաց {days} օր
0 10283

Քննարկվել է 29.05.2018 - 14.06.2018

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 14491

Քննարկվել է 29.05.2018 - 18.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասին, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ու լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջներն ու պայմանները:
Մնաց {days} օր
2 10134

Քննարկվել է 29.05.2018 - 14.06.2018

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Համաձայն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի իրավակարգավորումների՝ անձն իրավունք ունի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից (պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելուց), եթե սահմանված ժամկետում  ներկայացրել է համապատասխան դիմում։ Ըստ այդմ, 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճար կատարելը կամ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար՝ անկախ գործատուի կազմակերպաիրավական կարգավիճակից։ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ Նախագիծն ընդունվելու դեպքում կհետաձգվի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը, ինչը հնարավորություն կտա կատարել համապատասխան վերլուծություններ և հիմնարար լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։      
Մնաց {days} օր
4 17536

Քննարկվել է 25.05.2018 - 09.06.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: 
Մնաց {days} օր
6 13221

Քննարկվել է 24.05.2018 - 15.06.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն օրենքը կարգավորում է ԱՏԳ ԱԱ 3403191000, 3403199000 և 3403990000 ապրանքախմբերին դասվող ապրանքներից արտադրող արդյունաբերական ընկերություններին ակցիզային հարկի վերադարձման ծագող իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 10384

Քննարկվել է 24.05.2018 - 11.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Որոշման նախագծի համաձայն իջեցվում են կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր), ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն որոկավորման կոմիտեի ցանկի ամսագրերը: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացմանը:
Մնաց {days} օր
7 20668

Քննարկվել է 24.05.2018 - 11.06.2018

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ  ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված  անհրաժեշտություն է առաջացել սահմանել  որդեգրել ցանկացող  անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, կանոնակարգել որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացի հետ կապված հարաբերությունները, որը հիմք կհանդիսանա որդեգրողների ընտանիքներում որդեգրված երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման  համար:  
Մնաց {days} օր
2 9783
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: