Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ    Գնահատման ինստիտուտն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայուն և թափանցիկ գործունեության ապահովման համար։ Գնահատման արդյունքները լայնորեն կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքներում (գույքի առքուվաճառք, վարձակալություն, փոխառություն, գրավ և այլն), հարկային գործընթացներում, ինչպես նաև վարչական և դատական վարույթներում։ Այս ամենը վկայում է, որ գնահատման ծառայությունների մատչելիությունն ու որակն ունեն ուղղակի ազդեցություն ոչ միայն առանձին գործարքների օրինականության ու արդյունավետության, այլև տնտեսության ներդրումային միջավայրի կայունության վրա։    «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) ներկայումս նախատեսում է գնահատման իրավունք միայն ՀՀ-ում որակավորված մասնագետների համար։ Սակայն տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, միջազգային ներդրումային ծրագրերի աճը և Հայաստանի Հանրապետության ինտեգրումը միջազգային շուկաներին առաջացնում են անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրելու հնարավորություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով (այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 23 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի շրջանակներում գնահատման գործունեության ծառայությունների իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումներ»)) ճանաչված որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներն ու կազմակերպությունները կարողանան իրականացնել գնահատման գործունեություն ՀՀ տարածքում։
Մնաց {days} օր
0 1432

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև վերջիններիս պատասխանատվության չափորոշիչների մանրամասն սահմանման, մասնագիտական վերապատրաստման անընդհատությունը և գործունեության լավարկումն ապահովելու անհրաժեշտությունից՝ հիմքում դնելով գնահատման գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարևորությունը և բազմաշերտությունը: Գնահատման գործունեությունը կարևոր մասնագիտական ոլորտ է, որի արդյունքներից կախված են պետական, համայնքային և մասնավոր իրավահարաբերություններում գույքի և այլ ակտիվների արժեքի օբյեկտիվ գնահատականները, որպես հետևանք նաև շուկայի կայունությունը։ Գնահատողների մասնագիտական պատրաստվածության և որակավորման միասնական ու հստակ չափորոշիչների սահմանումը ուղղակիորեն ապահովում է գնահատման արդյունքների վստահելիությունը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։
Մնաց {days} օր
0 1411

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ըստ հասցեների տրամադրման գործող մեխանիզմի քաղաքացին կամ իրավաբանական անձն անշարժ գույքի հասցե ստանալու նպատակով դիմում է ներկայացնում համայնք, այնուհետև նախնական հասցեի հայտը համայնքն ուղարկում է Կադաստրի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ տվյալների բազաների հետ համեմատելու և ստուգելու նպատակով, Կոմիտեի դրական կարծիքի դեպքում միայն համայնքի ղեկավարը տվյալ հասցեի վերաբերյալ կայացնում է որոշում, վերջինս էլեկտրոնային համակարգ ներբեռնելուց հետո քաղաքացին տեղեկանում է հասցեի տրամադրման կայացված որոշման մասին, որից հետո միայն դիմում է Կոմիտե՝ հասցեի վերջնական գրանցման համար։ Նկարագրված ցիկլը ներդրվել է 2021 թվականից, սակայն գործառնական առումով արդյունավետ չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս չի տալիս այն կարևոր գործիքակազմը, որն անհրաժեշտ է չհասցեավորված օբյեկտներն ամբողջությամբ հասցեավորելու կամ ի հայտ եկած թերությունները շտկելու համար։
Մնաց {days} օր
0 1735

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»    Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համակարգում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված Կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, Կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը։    Բացի այդ, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումների 12-րդ կետով սահմանված «Անշարժ գույքի գրանցման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով կառուցվածքային բարեփոխումների իրականացման» պահանջներից:
Մնաց {days} օր
0 1177

Քննարկվել է 19.08.2025 - 03.09.2025

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է օրենքում փոփոխություն, որով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը գործող 49-ի փոխարեն սահմանվում է 99։ Այսպիսով, օրենսդրական դաշտը կհամահունչեցվի «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի տրամաբանությանը և միջազգային փորձին՝ ստեղծելով ներդրումների ներգրավման և կապիտալի շուկայի զարգացման համար նպաստավոր պայմաններ։  
Մնաց {days} օր
0 1172

Քննարկվել է 18.08.2025 - 02.09.2025

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը,օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին, վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:
Մնաց {days} օր
0 1766

Քննարկվել է 15.08.2025 - 30.08.2025

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Հիմք ընդունելով միջազգային պրակտիկայում կիրառվող կարգավորումները, առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով: Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների համար հերթերի կառավարման համակարգի կիրառման կարգավորումները։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ տրանսպորտային միջոցների հերթագրման նպատակով կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները․ կուտակային կայանատեղիների ստեղծման նպատակով՝ ավտոմոբիլային անցման կետերից հեռավորությունը․ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մատուցվող ծառայությունները․ բեռնատար տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները․ էլեկտրոնային եղանակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց միջև փոխազդեցության նորմերը․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ՀՀ կառավարությանը վերապահված առանձին իրավասությունները։ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք՝ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմինների հերթագրման համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից մեկնող յուրաքանչյուր երեք հազար բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության (մուտքի, կայանման, ելքի) համար։ Բեռնատար տրանսպորտային միջոցների վերը նշված քանակի սահմանման համար հիմք է հանդիսացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից նվազագույն ելքերը եղել են Գոգավանի անցման կետով՝ 1 ամսում միջինը շուրջ 3000 բեռնատար տրանսպորտային միջոց։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը մեկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը կամ տեղեկությունները, համակարգին միանալու նպատակով դիմումի ուսումնասիրության կարգն ու ժամկետները, կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց տարածքների կառուցվածքին, տեղակայմանը, մակերեսին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջները, դրանց չպահպանման արդյունքում իրականացվող գործողությունների շրջանակը։  
Մնաց {days} օր
0 1308

Քննարկվել է 14.08.2025 - 29.08.2025

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ   Օրենքի նախագծով ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտը։ Նախագծի նպատակն է ներդնել ճգնաժամերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ու գործիքակազմ՝ բանկերի ձախողման դեպքում բանկերի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատությունը  և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Նախագծով առաջարկվող կարգավորումները մշակվել են՝ հիմք ընդունելով Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) կողմից հաստատված «Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions» միջազգային ստանդարտը և  «Bank Recovery and Resolution Directive (BRRD)» եվրոպական դիրեկտիվը։
Մնաց {days} օր
0 1866

Քննարկվել է 08.08.2025 - 29.08.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը պետու­թյան կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճա­րողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատուցում ստաց­­ված նպատակային դրամական միջոց­ների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է:
Մնաց {days} օր
0 2096
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: