Քննարկվել է 30.05.2019 - 14.06.2019 ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Վերոնշյալ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը կապահովի ՀՀ Վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 729-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանվող Կրթության տեսչական մարմնի կողմից կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացումը: 13 0 3 8292
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.03.2019 - 23.03.2019 «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի լրամշակված նախագիծ Հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի՝ 20.02.2019 - 07.03.2019թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը: 0 7256
Քննարկվել է 01.11.2017 - 16.11.2017 «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, կանոնակարգել գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման հարցերը, գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և այլն: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով օրենքի նախագծում նախատեսվում է ժամանակակից հասկացությունների և նոր հոդվածների ներմուծում: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր օրենք: 8 4 17 14955
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017 «Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից ճանաչելու և երաշխավորելու կարգը սահմանելուն: 0 0 0 9694