Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է. ապահովել մրցակցային, արժանիքահեն և ապաքաղաքական ընթացակարգով ԲԴԽ-ի և Վճռաբեկ դատարանի կազմի ձևավորումը, ինչը կնպաստի հիմնարար գործառույթների և ողջ դատական համակարգի անկախությանը, երաշխավորել դատական համակարգի քաղաքական չեզոքությունը, անաչառությունն ու անկախությունը, դատական պաշտոններում նշանակվող անձանց և դրա առանձին ինստիտուտների նկատմամբ բարձրացնել հանրային վստահության աստիճանը, դատական համակարգում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ընտրության և նշանակման գործընթացում նվազեցնել քաղաքական ազդեցության և հայեցողության ռիսկերը, ապահովել ԲԴԽ ոչ դատավոր անդամի և Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործընթացի թափանցիկությունը, նպաստել դատական համակարգում մասնագիտական և բարեվարքության կանոններին համապատասխանող վարքագծի ձևավորմանը, նվազագույնի հասցնել իշխանության տարբերի ճյուղերի միջև շահերի բախման հնարավորությունը, ապահովել դատական համակարգի գործունեության հաշվետվողականությունն ու դրա կազմավորման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, անձանց համար ապահովել դատական պաշտոններ զբաղեցնելու մրցակցային հավասար հնարավորություններ, առկա կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մարմինների կողմից առաջարկվող մոտեցումներին, երաշխավորել իրավունքի գերակայության սկզբունքի կիրառումը՝ նպաստելով պետական ինստիտուտների կայունությանը և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
Մնաց {days} օր
0 1831

Քննարկվել է 12.06.2025 - 04.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է  2025 թվականի մարտի 5-ի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-57-Ն (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ, նախադպրոցական կրթության բովանդակության լավարկման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
1 4900

Քննարկվել է 11.06.2025 - 26.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Տ. Դավթյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
1 1507

Քննարկվել է 11.06.2025 - 26.06.2025

«Ներդրումային անշարժ գույքի եվ դրա իրավական կարգավորումների հայեցակարգը հաստատելու մասին» Տնտեսության կայուն և հավասարակշռված զարգացման ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև բնակարանային շուկայի դիվերսիֆիկացման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում խթանել ներդրումային անշարժ գույքի զարգացման գործընթացը, որի կարևոր բաղադրիչներից է ներդրումային անշարժ գույքի  ներդրումն ու զարգացումը:
Մնաց {days} օր
0 1561

Քննարկվել է 11.06.2025 - 27.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Մնաց {days} օր
0 1078

Քննարկվել է 11.06.2025 - 26.06.2025

««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ   Նախատեսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմինների կողմից վարչական բողոքը քննարկելու մեթոդական ցուցումները:
Մնաց {days} օր
0 1852

Քննարկվել է 11.06.2025 - 27.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է որպես «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լիազոր մարմին նախատեսել հանրային ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին:
Մնաց {days} օր
0 1430

Քննարկվել է 11.06.2025 - 27.06.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակն է կենսաթոշակի իրավունքն իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը։  
Մնաց {days} օր
0 1607
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: