Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

  Հանրակրթական 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն իրականացվում է սովորողների թվաքանակի հիման վրա, ինչը երբեմն չի ապահովում լրիվ ծավալով դասագրքերի առկայությունը՝ հաշվի առնելով թվի փոփոխականությունը, կորուստները կամ հավելյալ կարիքները։

   Առաջարկվող լրացմամբ 4.1.-ին կետը նախատեսում է 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունը սովորողների թվաքանակի նկատմամբ 3 %-ով ավելի՝ պետական բյուջեի միջոցներով։ Այն ուղղված է բարձրացնելու դասագրքերի հասանելիությունը և կանխարգելելու հնարավոր պակասը՝ հաշվի առնելով սովորողների թվի փոփոխականությունը և անհայտ կորուստները, ապահովելու ուսումնական գործընթացի անխափան շարունակությունը հանրակրթական հաստատություններում և պահպանելու պետական բյուջեի արդյունավետ և կանխատեսելի օգտագործման սկզբունքը:

  • Քննարկվել է

    26.09.2025 - 11.10.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4748

Տպել

Առաջարկներ`

Hermine Abroyan

11.10.2025

Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, միանշանակ տալիս եմ դրական եզրակացություն և առաջարկում եմ կողմ քվեարկել այս կարևոր փոփոխությանը։ Այստեղ պետք է կատարել մեկ քայլ ևս․ անհրաժեշտ է թեթևացնել երեխաների դպրոցական պայուսակները․ ճիշտ է՝ դրանք տպագրվում են երկու մասով, բայց խնդիրը դեռևս լուծված չէ ։ Երեխաները դպրոց են գնում ծանր պայուսակներով, որը բռնողին թվում է, թե քարերով լեցուն պարկ է վերցրել։ Սա լուծման մեկ տարբերակ ունի․ անհրաժեշտ է դասագրքերը տպագրել երկու օրինակով, որոնցից մեկը կմնա տանը, և երեխան մշտապես կօգտվի տանը, իսկ մյուսը դպրոցում միշտ կլինի, և երեխան դրանից կօգտվի միայն դպրոցում․ ահա այս կերպ է հնարավոր թեթևացնել երեխաների <<ծանր>> բեռը։ Եվ այս դեպքում գրքի երկրորդ օրինակը պետությունը պետք է անվճար տրամադրի, որպեսզի ծնողները չհրաժարվեն երկրորդ օրինակից, և երեխան չշարունակի կրել ծանր պայուսակը։

Աշխեն Սարգսյան

10.10.2025

Գովելի առաջարկություն

Lilit Naghdalyan

10.10.2025

Ողջունելի նախագիծ է։ Երբեմն աշակերտների թվի փոփոխությունը հանգեցնում է դասագրքերի պակասի և ուսումնական տարվա ընթացքում դասագիրք հայթայթելը որոշակի դժվարություններ է առաջացնում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: