Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.06.2025 - 03.07.2025

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի մշակումը պայմանավորված է տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1596

Քննարկվել է 12.06.2025 - 29.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծ ընդունումը պայմանավորված է օդային ճանապարհով ժամանող և «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ուղևորների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու որոշակի ժամային պահանջներ սահմանելու (առնվազն 1 (մեկ) գիշերակաց անցկացնելու պահանջ), ինչպես նաև շահառու ավիաընկերություններից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարչի կողմից ստուգման պահանջներ սահմանելու ահրաժեշտությունից:
Մնաց {days} օր
0 1359

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով նախատեսվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն է սահմանվում գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։
Մնաց {days} օր
0 1729

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ
Մնաց {days} օր
0 1577

Քննարկվել է 12.06.2025 - 30.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ճշգրտումներ կատարելու, անձնական օգնականի ծառայության կազմակերպման գործընթացը լավարկելու և որոշ գործառույթներ հստակեցնելու:  
Մնաց {days} օր
0 1611

Քննարկվել է 12.06.2025 - 29.06.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Պետական տուրքի մասին» օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար նախատեսված օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունների պատշաճ կատարումը:
Մնաց {days} օր
0 1253

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) հատկացնելու գործընթացը:
Մնաց {days} օր
2 1401

Քննարկվել է 12.06.2025 - 30.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի նպատակն է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը և կազմը։ Սույն նախագծով ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշումից հանվում է  տարեկան ծրագրին վերաբերելի կետերը։ ՀՀ ներքին գործերի նախարարության 06.12.2024 N 43/2/225464-24 գրությունով առաջարկությամբ ՀՀ Վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ հաստատված N 2 Հավելվածում «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ» բառերը  փոխարինվում է «Ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով։ ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշուման N 2 հավելվածում ««Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»  տողը ուժը կորցրած է ճանաչվում։Միաժամանակ, նախագծով ամրագրվում է հանձնաժողովի նիստերը հեռավար, կամ էլեկտրոնային հարցման միջոցով իրականացնելու վերաբերյալ դրույթ։
Մնաց {days} օր
0 1314
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: