Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

Սույն նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չտարածել ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող, ինչը հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին, մասնավորապես՝ անհայտ բացակայող ճանաչված անձի կնոջն ու անչափահաս երեխաներին, դառնալ ծրագրի շահառու։ Ինչպես նաև պարտադիր կազմում չդիտարկել այն երեխաներին, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է 18 տարին և ցանկանում են որպես առանձին ընտանիք ստանալ հավաստագիր։ Նախագծով նաև առաջարկվում է միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը սահմանել 1, եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։

  • Քննարկվել է

    26.09.2025 - 13.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1043

Տպել

Առաջարկներ`

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

13.10.2025

1. Գործնականում որոշ շահառուներ տեղահանման պահին ունեցել են Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույք, որը ստիպված են եղել վաճառել մինչև ՀՀ կառավարության կողմից Բնակարանային ապահովման ծրագրի հաստատումը։ Իսկ արդեն Ծրագրի հաստատման պահին նշված շահառուները չեն ունեցել սեփականություն։ Տեղահանման պահին սեփականություն ունենալու սահմանափակման պատճառով նշված անձինք հայտնվում են ոչ հավասար, անբարենպաստ պայմաններում, ի համեմատ սեփականություն չունեցող, բայց զգալի ֆինանսական միջոցներ ունեցող տեղահանված անձանց հետ, որոնք կարող են օգտվել ծրագրից՝ ստանալով բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարի մի մասը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք - Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) Հավելված N 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումը՝ որով որպես բնակարանային աջակցության ծրագրից օգտվելը սահմանափակելու հիմք է նախատեսվում նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սեփականություն ունենալը, վերացնել։ - Հավելված N 1-ի 5-րդ կետից հանել «2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ» արտահայտությունը։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

13.10.2025

2. Թեև նախագծով նախատեսված է Հավելված 1-ի 7-րդ կետի փոփոխություն, այնուամենայնիվ, Հավելված 1-ի 6-րդ կետով սահմանված «ընտանիք» հասկացության մեջ դեռևս նշված են միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները։ Ուստի առաջարկում ենք Հավելված 1-ի 6-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն՝ համապատասխանեցնելու Հավելված 1-ի 7-րդ կետում առաջարկվող փոփոխությանը։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

13.10.2025

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիությունը ձևակերպելիս շահառուները բախվում են փաստաթղթերի վերականգնման խնդիրների, իսկ փաստաթղթերի վերականգնումը որոշ դեպքերում հնարավոր է միայն դատական կարգով (հաշվի առնելով, որ կոնկրետ փաստաթղթերի վերականգման համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են, անձինք չեն տեղափոխել իրենց հետ ԼՂ-ից կամ բացակայում են համապատասխան բազաները, ինչպիսի պարագայում նույնիսկ նոտարները հրաժարվում են կատարել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում), այսինքն՝ ժամանակատար գործընթաց է, ապա առաջարկում ենք Հավելված 1-ի 6-րդ կետում («այդ թվում՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը») նշված մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետը՝ փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։ Հակառակ դեպքում առաջանալու է Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների պարբերաբար փոփոխության կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահառուների մեծամասնությունը դեռևս հայտ չեն ներկայացրել` ծրագրից օգտվելու համար, այդ թվում նաև՝ փաստաթղթերի հետ կապված խնդիր ունենալու պատճառով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: