Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.07.2017 - 21.08.2017 «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու հետ կապված հարաբերությունների կարգավորմանը: 0 0 0 8364
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.07.2017 - 12.08.2017 Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և արդյունքում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանում ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում: Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորություններ կապահովվեն ագրոտեխնիկական պահանջների կատարման, անասնապահությունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունավետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման, տնտեսությունների խոշորացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար. 1 0 1 11190
Քննարկվել է 27.07.2017 - 11.08.2017 Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին 0 0 0 8332
Քննարկվել է 27.07.2017 - 18.08.2017 «Լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումով կսահմանվի ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթողի և լիազոր մարմնի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը, որում կամրագրվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և երկրաբանական ուսումնասիրության նյութերի փորձաքննության ներկայացնելու ժամկետները: 0 0 0 8030
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.07.2017 - 12.08.2017 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, կկրճատվի գործերի քննության տևողությունը, Վարչական դատարանում կներդրվի հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության պատշաճ կառուցակարգ: 1 0 2 12167
Քննարկվել է 26.07.2017 - 11.08.2017 «Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար ստեղծել լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, խթանել ներդրումների ներգրավումը, ապահովել գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ստեղծել պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև սահմանել նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար: Մասնավորապես, «Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և պաշտպանության, գործարարների շահերի պաշտպանի լիազորությունների և նշանակման կարգի, գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգի ու պայմանների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ: 9 1 0 9483
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.07.2017 - 11.08.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունման դեպքում կանոնակարգվում են ՀՀ կառավարության 25.12.2014թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից ոչ սակագնային կարգավորման ենթակա որոշ ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծման և ՀՀ տարածքից արտահանման համար թույլտվության տրամադրման հնարավորության հետ կապված հարաբերությունները 0 0 0 8737
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.07.2017 - 11.08.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունման դեպքում կանոնակարգվում են ՀՀ կառավարության 25.12.2014թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից ոչ սակագնային կարգավորման ենթակա որոշ ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծման և ՀՀ տարածքից արտահանման համար թույլտվության տրամադրման հնարավորության հետ կապված հարաբերությունները 1 0 0 8779
Քննարկվել է 26.07.2017 - 16.08.2017 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019 թվականին ՀՀ-ում կայանալիք Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու մասին: 0 0 0 8547