Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.12.2020 - 22.01.2021

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մաիսն» օրենքներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. Առաջին, էլեկտրոնային հարթակներում՝ համապատասխան տվյալների մուտքագրման, էլեկտրոնային հավելվածների ներբեռնման կամ համանման այլ եղանակներով էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման իրավական հնարավորության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով, որ նշված եղանակների օգտագործման դեպքում պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված և կողմերի համար ուղղակիորեն առաջացնում է փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Ընդ որում, պետք է ապահովվեն պայմանագրի պայմաններին, այդ թվում՝ օրինակելի պայմաններին, նախապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ վավեր համաձայնություն տրամադրելու հնարավորությունները, որոնք կարող են փաստարկվել որևէ նյութական կրիչով։ Երկրորդ, նախատեսել օրինակելի պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր։ Երրորդ, առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակներ միայն մուտք գործելու կամ դրանցից օգտվելու հանգամանքները չեն կարող համարվել էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրին համաձայնություն տալ, եթե առկա չէ անձի՝ սահմանված ձևով և կարգով տրված համաձայնությունը։ Չորրորդ, առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից անձի կողմից տրված համաձայնությունը, կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմանները պահպանելու, արխիվացնելու և ցանկացած ժամանակ անձանց հասանելիությունը ապահովելու պարտավորություններ, որոնք հնարավորություն կտան պայմանագիր կնքած անձին արտատպել ցանկացած տեղեկություն այն ձևով, որը իրագործելի է դարձնում ապագայում դրանց օգտագործումը կամ հղում կատարելը, և որը թույլ է տալիս անփոփոխ կերպով վերարտադրել տեղեկատվությունը։ Այդ իսկ նպատակով առաջարկվում է էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից տեխնիկական և կազմակերպական այնպիսի միջոցների առկայություն, որոնցով հնարավոր կլինի անփոփոխ ձևով արտատպել, վերարտադրել, արտաբեռնել պայմանագրի, օրինակելի պայմանների բովանդակությունը։ Հինգերորդ, առաջարկվում է նախատեսել նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս օֆերտայի և ակցեպտի ուղարկման և ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետևանքներ: Վեցերորդ, առաջարկվում է նախատեսել անարդար պայմանները սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ։ Յոթերորդ, առաջարկվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքով պետական կարիքների բավարարման համար ապրանքների մատակարարման և կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի վերաբերյալ կարգավորումների և «Գնումների մասին» օրենքի հակասությունները՝ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցնելով տարիների շարունակ արդյունավետ գործող պրակտիկային և ուժը կորցրած ճանաչելով փաստացի չկիրառվող իրավակարգավորումները, ինչպես նաև լրացնել «Գնումների մասին» օրենքով «գնում» հասկացությունը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է միայն մեկ պայմանագրի կնքման հնարավորություն, ինչպես որ գործում է պրակտիկայում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված և գործնականում չկիրառվող կարգավորումները: Իր հերթին, նախագծով պայմանագրերի կնքման մասով հղում է կատարվում «Գնումների մասին» օրենքին՝ հնարավորություն տալով ճկունություն ապահովել այս հարցում, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող հիմնական ակտով՝ «Գնումների մասին» օրենքով գնման ընթացակարգերի փոփոխության դեպքում անհրաժեշտություն չի լինի փոփոխություն կատարել նաև Քաղաքացիական օրենսգրքում: Ութերորդ, միաժամանակ առաջարկվում է լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ նախատեսելով նաև վարձակալության և ծառայություններ մատուցելու պայմանագրերի մասով պետական կարիքների բավարարման համար պայմանագրերի կնքում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում: Այսինքն՝ «Գնումների մասին» օրենքով անցկացվող գնման ընթացակարգերի արդյունքում նշված պայմանագրերը կնքվում են՝ Քաղաքացիական օրենսգրքում չունենալով համապատասխան իրավական հիմքը:
1 7185

Քննարկվել է 05.11.2020 - 21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կարգավորման մեխանիզմների միջոցով առավել հստակեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում մատակարար-բաժանորդ հարաբերությունները կանոնակարգող կարգավորումները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինչպես նոր բաժանորդ դարձած կազմակերպություններին, այնպես էլ բնակիչ-բաժանորդներին իրենց հաշվին առևտրային հաշվառքի սարքերը համալրել բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, որը հնարավորություն կտա կախված տվյալ տարածքի մթնոլորտային ճնշումից և ջերմաստիճանից՝ ճշգրտել առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները: Բացի այդ, մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցման նպատակով, նախագծով առաջարկվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում կատարել նաև մի շարք խմբագրական և այլ բնույթի փոփոխություններ:
0 1601

Քննարկվել է 19.10.2020 - 03.11.2020

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե:
0 5521

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.09.2020 - 25.09.2020

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում առաքման թույլտվությունը (լիցենզիա, եզրակացություն) տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով, ինչը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կազմակերպման համաշխարհային տեմպերին համարժեք չէ: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում կատարել քայլ առաջ՝ ապահովելով արագ, դյուրին և արդյունավետ իրավակարգավորում:
0 7557

Քննարկվել է 03.09.2020 - 18.09.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) հարկ վճարողները լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը դուրս են գրում էլեկտրոնային եղանակով ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում, 2) հաշվարկային փաստաթղթի դուրս գրման համար նախատեսել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ հաշվարկային փաստաթղթի տեսակը:
0 5902

Քննարկվել է 06.08.2020 - 21.08.2020

«Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգի, էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգի, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջների սահմանումն է և ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջների ու գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթների հստակեցումն է:
0 9509

Քննարկվել է 29.06.2020 - 15.07.2020

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչև 2023 թվականը ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների (այսուհետ՝ ՎԻՎ վարույթներ) էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչի շրջանակներում նախատեսվում են իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկային էլեկտրոնային կառավարման համակարգում ՎԻՎ վարույթների ներդրման կոնցեպտի մշակում և համաձայնեցում, տեխնիկական առաջադրանքի մշակում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում, գնումների գործընթացի կազմակերպում, ծրագրային ապահովման մշակում:
0 6467

Քննարկվել է 22.05.2020 - 06.06.2020

«Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ենթադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օգտագործվող համակարգերի միասնականացում և արդյունավետության էական բարձրացում՝ հաշվի առնելով արդիական լուծումները և արագ զարգացող էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքները:
1 16795

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.03.2020 - 04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է այն իրավական նորմը, ինչի հիմքով հարկ վճարողները կծանուցվեն էլեկտրոնային ծանուցման միջոցով՝ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եղանակով: Իսկ 2-րդ լրացմամբ ակնկալվում է սահմանել Օրենսգրքով բացառություն, դեպք, որի պայմաններում հնարավոր կլինի դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման:  
2 7246