Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության N 404-Ն, N 1019-Ն և N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության N 1176-Ն և N 1440-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում:

  • Քննարկվել է

    11.11.2022 - 26.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3311

Տպել