Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.08.2019 - 28.08.2019 «Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։ 5 1 1 11282
Քննարկվել է 05.08.2019 - 20.08.2019 «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման 2020 – 2030 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 85-րդ կետի կատարման ապահովման նպատակով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պլանավորել և իրականել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: 5 1 1 9060
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.07.2019 - 16.08.2019 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կապահովի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը: Ռազմավարության նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը, պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը: 8 0 21 10785
Քննարկվել է 24.07.2019 - 08.08.2019 ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Յուրաքանչյուր տարի աշխարհում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության պատճառով մահանում է ավելի քան 3.0 միլիոն մարդ և այն մահվան պատճառների 4-րդ տեղն է գրավում` սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններից և շաքարային դիաբետից հետո, ինչպես նաև հաշմանդամության առաջացման պատճառների մեջ` 4-րդ տեղը: Ծրագրի նպատակն է`պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում, բուժման ինտեգրացված մոդելի ներդրում, սրացումների և հոսպիտալացման թվի նվազեցում: 8 0 0 9823
Քննարկվել է 02.07.2019 - 17.07.2019 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիր Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության հնգամյա ռազմավարական ծրագիրը, որը նախատեսվում է պարբերաբար վերանայել՝ համապատասխանեցնելով պետության կողմից վարվող հարկային և մաքսային քաղաքականությանը, ՀՀ կառավարության ծրագրով սահմանված ընդհանուր ուղենիշներին, ինչպես նաև այլ՝ արտաքին ու ներքին միջավայրերի փոփոխվող պահանջներին: Սույն ռազմավարական ծրագրով ՊԵԿ-ն առաջիկա հինգ տարիների համար իր առջև դրել է 5 ռազմավարական զարգացման նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների և որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 54 միջոցառում (գործողություն)։ ԱՌԱՋԻՆ ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կատարելագործմամբ հանրային ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրականացման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապատասխանեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող ներդրված ենթակառուցվածքներ, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը և հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագործում: ԵՐԿՐՈՐԴ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համահունչ նորագույն լուծումներով հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը և ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, բացահայտված իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ նվազ վարչարարության իրականացում և ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյունավետ հսկողության իրականացում: ԵՐՐՈՐԴ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիականացումն է, ինչպես նաև ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային և մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ՝ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվության փոխանակման և համագործակցության ապահովման համար, նաև ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ և արդյունավետ հսկողական գործընթացներ: ՉՈՐՐՈՐԴ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսության մթնոլորտի ձևավորումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության մասնակիցների միջև փոխհարաբերությունների բարելավումը, որին հասնելու համար պետք է ընդլայնել հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնարավորությունները՝ ապահովելով արդյունավետ հարթակ հարկ վճարողների և ՊԵԿ փոխգործակցության համար: ՀԻՆԳԵՐՈՐԴ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համապատասխանում և նպաստում է սահմանված գործառութային նպատակների իրագործմանը։ Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների և աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուցման՝ վարձատրության, մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնագիտական զարգացումը և աշխատանքային արդյունավետությունը։ 3 3 0 8342
Քննարկվել է 22.05.2019 - 06.06.2019 «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություն. 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 5. Գենդերային խտրականության կանխարգելում: Նախագծի շրջանակում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները: 8 29 33 16473
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 19.12.2018 - 31.01.2019 ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ Ներկայացվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության ուղենշային ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը: 14 17 91 27488
Քննարկվել է 11.12.2018 - 26.12.2018 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ի կատարումն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի՝ անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության միջոցով վերանայել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով նոր միջոցառումներ, ինչպես նաև կատարելով համապատասխան փոփոխություններ կապված առանձին միջոցառումների կատարման ժամկետների, ակնկալվող արդյունքների և վերստուգելի չափանիշների վերաբերյալ: 3 2 0 8452
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.11.2018 - 13.12.2018 «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կնպաստի կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Նախագծի հիմնական նպատակն է՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորմանը աջակցելը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը: Նախագծի շրջանակներում կարևորվել են 6 գերակա ուղղություններ. 1. Սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 2. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 3.Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 4. Սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության կանխարգելում: 5. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում: 6. Ընտանիքում բռնության երևույթի կանխարգելում և դրա դեմ պայքար: Նախագծի շրջանակներում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները: 5 4 0 11568