Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.12.2017 - 05.01.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների դյուրացմանը, հետագծելիությանը: 0 3 0 8922
Քննարկվել է 21.12.2017 - 08.01.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի թիվ 844 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով, մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ նույն օրենքի 44-րդ հոդվածով, իսկ ազատ պահեստներին ներկայացվող պահանջները՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ կետով: Միաժամանակ, նույն օրենքի նշված հոդվածներում մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ օրենսգրքի համապատասխան կետում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը իրավասություն է վերապահված սահմանելու համապատասխանաբար՝ ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին, ինչպես նաև ազատ պահեստներին ներկայացվող այլ պահանջներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող այլ պահանջներ, նպատակահարամր ենք համարում նշված որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ մաքսային պահեստներում և ազատ պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար համապատասխան պայմանների ապահովման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործունեության համապատասխան պայմաններ ապահովել ժամանակավոր պահպանության պահեստներում, մաքսային պահեստներում և ազատ պահեստներում գործունեթյուն իրականացնող անձանց համար, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության իրականացման արդյունավետությունը: 2 2 0 8802
Քննարկվել է 21.12.2017 - 08.01.2018 «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններն ու փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը, իսկ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Միաժամանակ, նոր նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված պահանջներից, համաձայն որի` եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ: Հաշվի առնելով վերոնշյալը` նոր նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումը: Նախագծի ընդունման դեպքում կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման և մշակման հետ կապված հարաբերությունները: 3 1 0 12669
Քննարկվել է 20.12.2017 - 16.01.2018 ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն ձևի սահմանում 1 3 0 8698
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.12.2017 - 08.01.2018 ներկայացնում «ՀՀ վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի նիստ հրավիրել հարցման կարգով՝ հնարավորինս կրճատելով ջրօգտագործման թույլտվությունների հայտերի քննարկման ժամկետները: 1 2 0 7423
Քննարկվել է 20.12.2017 - 18.01.2018 «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակների փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներում: 3 2 0 10015
Քննարկվել է 19.12.2017 - 12.01.2018 «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Օրենքի նախագծի մշակման նպատակը ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարության պարզեցումն է: 1 3 0 8661
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.12.2017 - 12.01.2018 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիր «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծերի մշակում: 1 8904
Քննարկվել է 15.12.2017 - 12.01.2018 ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման մասին 191 756 156 66404