Աննա Բարիկյան
19.11.2020
Առաջարկում եմ մշակել սանդղակ/ շեմ, որի հիման վրա կսահմանվի դրոշմանիշային վճարի վճարման չափը կամ որոշակի տոկոս, որը կկիրառվի ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ:
25 - Կողմ
36 - Դեմ
Նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։ Նշված վճարիչափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները ևս գնահատվել են։
Քննարկվել է
05.11.2020 - 20.11.2020
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 21583
Տպել19.11.2020
Առաջարկում եմ մշակել սանդղակ/ շեմ, որի հիման վրա կսահմանվի դրոշմանիշային վճարի վճարման չափը կամ որոշակի տոկոս, որը կկիրառվի ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ:
19.11.2020
Աշխատողների կողմից Նախագծով առաջարկվող դրոշմանիշային վճարի ավելացման հաշվարկի մեջ հաշվի չի առնվել աշխատողների կենսամակարդակը և սոցիալական հետևանքները, քանի որ ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական տվյալների աշխատողների մոտ 75 տոկոսը ստանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվարկված միջին ամսական անվանական աշխատավարձից ցածր աշխատավարձ: Նախագծով առաջարկված դրոշմանիշային վճարի ավելացումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետությունում աղքատության աստիճանի բարձրացմանը, քանի որ աշխատողները հնարավորություն չեն ունենա ապահովել իրենց ընտանիքների պատշաճ կենսամակարդը, որն ամրագրված է Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի 1 մասում ՝« Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար... », ինչպես նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականից) 11-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Սույն Դաշնագրի մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար և նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան և կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը: Մասնակից պետությունները կձեռնարկեն պատշաճ միջոցներ ապահովելու համար այդ իրավունքի իրականացումը, ընդունելով այդ առումով ազատ համաձայնության վրա հիմնված միջազգային համագործակցության կարևոր նշանակությունը:»: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական որևէ ակտով սահմանված չէ բավարար կենսամակարդակի հասկացությունը և այդ իրավունքի իրականացման մեխանիզմները: Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն սկսած 2004 թվականից Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը պետք է հաշվարկվեր ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` ՀՀ կառավարության սահմանած կարգով մշակվող և նրա կողմից հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա։ Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանար նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար, իսկ նրանց մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի պետք է արտացոլվեին «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» բնութագրող տեղեկատվական զեկույցների «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» բաժնում ընդգրկված ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն զամբյուղը ոչ մի իրավական ակտով սահմանված չի և չի ներառում բնակչության տարբեր խմբերի՝ աշխատունակ բնակչության, կենսաթոշակառուների և երեխաների նվազագույն պահանջմունքները: Բացի վերոհիշյալից, առայսօր Հայաստանի Հանրապետությունում բացակայում է նվազագույն աշխատավարձի հաշվարկման և սահմանման մեխանիզմները: Նպատակ ունենալով ապահովել սոցիալական արդարությունը՝ առաջարկվում է դրոշմանիշային վճարի վճարման գումարի չափը որոշելու համար սահմանել սանդղակ, որի հիման վրա կվճարվի դրոշմանիշային վճարը (օրինակ՝ մինչև 150000 դրամ ամսական անվանական աշխատավարձ- 1000 դրամ, 150000-300000՝ 2000 դրամ և այլն) կամ որոշակի տոկոս, որը կկիրառվի ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ:
16.11.2020
Ներկա կարգով երկու տեղ աշխատողից երկու գործատուն պահում է հետո գնում ավել վճարվածը հետ ես ստանում որը ավելորդ քաշքշուկի մեջ է քցում, այնպես արեք որ հիմնական գործատուն պահում անի մի տեղից,ճիշտ հասկացեք մի տեղից 49000 եմ ստանում մյուսից 60000 ընդ որում ամեն տարի փոխվում է դպրոց է հիմա եթե 6000 ամեն ամիս պահվի էապես կազդի իմ ընտանեկան բյուջեի վրա ճիշտ կլինի ըստ աշխատավարձի չափի լինի