Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 12.02.2018 - 28.02.2018 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես առաջարկվում է` Փոփոխել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի1-րդ հոդվածի 2-րդ մասը և 170.3 հոդվածը: Հստակեցնել նշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նշանակման դեպքերը; Որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում՝ հարկատուների նկատմամբ որպես վերոհիշյալ հոդվածներով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը: 23 0 2 10667
Քննարկվել է 12.02.2018 - 28.02.2018 «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում և գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում: 2 1 0 9621
Քննարկվել է 12.02.2018 - 02.03.2018 «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքը սահմանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային արժեքի շուկայական գնահատման կարգը: 2 2 0 13544
Քննարկվել է 09.02.2018 - 25.02.2018 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Սույն նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝ 1) կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, 2) կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, 3) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին, 4) 10-ից 15 տոկոսով կամ 0.5 մլն լիտրով կավելանան տեղական շուկայում իրացվող շշալցված հայկական կոնյակների ծավալները, 5) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը, 6) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: 2 2 1 10688
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 09.02.2018 - 24.02.2018 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: 11 28 0 11321
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 09.02.2018 - 25.02.2018 «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով (նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք) սույն նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել: 0 3 3 9059
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.02.2018 - 26.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորում է նախատեսվում ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների իրականացման դեպքում լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման, և մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողի օրապահիկի (լրացուցիչ ծախսերի հատուցման) չափը որոշելու համար: 4 0 2 8661
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.02.2018 - 23.02.2018 «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2018 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 23-ը իրականացվող՝ «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները, որի հիմքում ընկած է հավաստիությունը և հստակությունը։ Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի փետրվարի 20-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով: 0 10333
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.02.2018 - 23.02.2018 «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2018 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 23-ը իրականացվող՝ «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։ Հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի փետրվարի 20-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: 0 9492