Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N 22-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:»:
-
Քննարկվել է
15.12.2020 - 31.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8360
Տպել