Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2017 - 14.09.2017

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունման նպատակը կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորումն է, այդ թվում՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառներում ու աշխատանքներում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի միասնական իրավական կարգավորումների սահմանումն ու առկա իրավական հիմքերի ներդաշնակեցումը: Մասնավորապես՝ Օրենքի նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները հիմնականում նպատակաուղղված են կամավորի ինստիտուտի կայացման, այդ թվում՝ կամավոր աշխատանքներին հասարակության լայն շերտեր ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ սահմանելուն, պետության սոցիալական և հասարակական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն աջակցելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության և գթասրտության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն: Կամավորական գործունեության վերաբերյալ  միասնական օրենսդրական դաշտի ձևավորման նպատակով փոփոխություններ են առաջարկվել նաև  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ինչպես նաև «Բարեգործության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Պետական տուրքի մասին», «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:
0 13315

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.08.2017 - 10.09.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենա առանց լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության կատարելու 2017 թվականի մարտի 9-ի ««Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» N 246-Ա որոշման շրջանակներում ստանձնած պարտավորությունները:  
0 8566

Քննարկվել է 25.08.2017 - 11.09.2017

Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին Սահմանվում է` օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամկե­տով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետու­թյ­ա­ն կողմից փոխհատուցման կարգը և չափը Կարգավորվում է` օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից կատարվող փոխհատուցման կարգի հետ կապված հարաբերությունները
0 9775

Քննարկվել է 24.08.2017 - 15.09.2017

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.. Նախագծով նախատեսվում է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով մշակել ռազմավարական ծրագիր՝ առաջիկա 20 տարվա համար՝ ըստ առաջնահերթությունների: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համակարգային փոփոխություններ իրականացնել քրեակատարողական համակարգի թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական և թե շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ:  Վերոնշյալ բարեփոխումները միտված են ապահովել քրեակատարողական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, որի շարունակական իրագործման արդյունքում միայն հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել պատժի նպատակները:
24 12069

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.08.2017 - 11.09.2017

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, մասնավորապես՝ վերջինիս շրջանակներում ՀՀ Նախագահի գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությամբ:
0 9586

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.08.2017 - 08.09.2017

«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում համայնքային թափոնների կառավարման ոլորտում աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ,  նվազեցնել  համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը համայնքային թափոնների կառավարման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ:    
0 12775

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 23.08.2017 - 08.09.2017

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագիծը  կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, վերականգնման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծում հաշմանդամության ոլորտը կարգավորող դրույթները և մոտեցումները բխում են Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից: Նախանշված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելու   նորմեր և պահանջներ: Ընդ որում, սոցիալական ներառման հասնելու նորմերը վերաբերում են ինչպես իրավական դաշտին, այնպես էլ գործնական բնույթի միջոցառումներին, ինչպես օրինակ ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, համընդհանուր դիզայնի պահանջների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների  հարմարեցման ծրագրի մշակում և այլն:   Նախագծի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը վերապահվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
66 21863

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.08.2017 - 08.09.2017

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց համար աջակցության իրավունքի սահմանում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների համար՝ աշխատանքի վերադառնալու դեպքում պետական աջակցության իրավունքի սահմանում:
0 9460