Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.10.2017 - 03.11.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայությունից օգտվելու ժամկետի, կանխարգելիչ բուժզննում չանցնելու դեպքում՝ պարտավորություն ունենալու և չունենալու պարագայում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման պայմանների հստակեցում, ուսման ծառայությունից օգտվելու դեպքում՝ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար սոցիալական փաթեթի գումարի ամբողջական մինչև ուսումնական տարվա ավարտը փոխանցման կարգավորում: Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը: 
1 9034

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.10.2017 - 22.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի Չարենցի 46 հասցեում տեղակայված վարչական շենքը նպատակահարմար է ներառել ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում:
0 8331

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.10.2017 - 31.10.2017

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգ Ներկայացված նախագծի նպատակը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումն է՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:
2 14496

Քննարկվել է 16.10.2017 - 31.10.2017

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը 
11 8938

Քննարկվել է 16.10.2017 - 05.11.2017

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2015 թվականի Սահմանադրությամբ ի թիվս այլ փոփոխությունների նախատեսվեցին նաև մի շարք նոր մարմիններ, որոնց աշխատակազմերում ծառայությունը համարվում է հանրային ծառայություն:«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է օրենքի գործողության ոլորտը, մի շարք մարմիններ արդեն իսկ նախատեսված են, սակայն օրենքի՝ 2015 թվականի Սահմանադրությանը համապատասխանեցնելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել այդ մարմինների շարքը ընդլայնել և հստակեցնել:
0 9298

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.10.2017 - 01.11.2017

««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը Հայաստանի Հանրապետությունում  գործող անասնաբուժական դեղատների գործունեության իրականացման լիցենզավորման կարգի  մշակում, որը կնպաստի անասնաբուժական դեղատների ծառայություների մատուցման որակի բարձրացմանը, անասնաբուժական դեղատներում համապատասխան մասնագետներով ապահովմանը, խորհրդատվության մակարդակի բարձրացմանը, անասնաբուժական դեղատների նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև «Անասնաբուժության մասին», «Լիցենզավորման մասին» և Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումների և փոփոխությունների կատարմանը:  
0 8456

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.10.2017 - 29.10.2017

<<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները և սկզբունքները. սահմանվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կառուցվածքը, կազմը և նրանց իրավասության տիրույթները՝ որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը. կարգավորվել են դատարանների և դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը. ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները. նախատեսվել են դատավորի վարքագծի և բարեվարքության կանոնները. նախատեսվել են դատական սանկցիաների տեսակները և դրանք կիրառելու հիմքերն ու կարգը. սահմանվել են դատավորի գործունեության գնահատման չափանիշները. կարգավորվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում՝ սահմանվել են Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների շրջանակը. սահմանվել է որակավորման ստուգումների կազմակերպման և անցկացման կարգը, հավակնորդներին ներկայացվող պահանջներ. տարանջատվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթները, սահմանվել են դրանց շրջանակում դատավորի արդար դատաքննության իրավունքի իրացման բավարար երաշխիքներ. նախատեսվել է այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցի քննարկման և լուծման կարգը. իրացվել են այլ սահմանադրական մոտեցումները:
7 13010

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 13.10.2017 - 31.10.2017

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Սույն օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ  կառավարության որդեգրած քաղաքականությունով՝ պարզեցնել, հստակեցնել վարչարարությունը և դարձնել կանխատեսելի:
1 9436

Քննարկվել է 13.10.2017 - 28.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովում և համապատասխանեցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N17 «Անվտանգություն» հավելվածով և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված չափորոշիչներին
0 11254