Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.07.2025 - 22.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի № 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության միասնական կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի № 889-Ն որոշմամբ։
Մնաց {days} օր
0 1605

Քննարկվել է 07.07.2025 - 22.07.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման հիմքը համայնքային ծառայության մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի համար միատեսակ, հստակ և թափանցիկ կանոնների ապահովման անհրաժեշտությունն է։ Նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների գործունեության օրինակելի նոր աշխատակարգ։
Մնաց {days} օր
2 1405

Քննարկվել է 07.07.2025 - 25.07.2025

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքների և պահպանական գոտիների տարածական հաշվառման համար անհրաժեշտ հատակագծերի կազմման ընթացակարգը:
Մնաց {days} օր
1 1367

Քննարկվել է 04.07.2025 - 20.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ: 
Մնաց {days} օր
1 1822

Քննարկվել է 04.07.2025 - 25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում  են Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման /տեղադրման/ կարգն ու պայմանները։ 
Մնաց {days} օր
0 1733

Քննարկվել է 04.07.2025 - 25.07.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու այն օրենսդրական բացը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ:
Մնաց {days} օր
1 1926

Քննարկվել է 03.07.2025 - 24.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստը կհամալրվի լրացուցիչ բաղկացուցիչներով, որոնք անհրաժեշտ են դատախազների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները պատշաճ իրականացնելու համար:
Մնաց {days} օր
0 1267

Քննարկվել է 03.07.2025 - 19.07.2025

««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1683 որոշման կատարումն ապահովելու նպատակով։ Նախագծի ընդունմամբ կվերացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը և կապահովվի «Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների իրավակարգավորումների համապատասխանեցումը Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը։
Մնաց {days} օր
1 1565
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: