Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրականացվող դիտարկումների ստուգաթերթերը: Ստուգաթերթերի միջոցով նախատեսվում է դիտարկումներ իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահտմանը ուղեգրող մասնագետների, անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերի մշակումը իրականացնող մասնագետների ևա Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների անդամների կողմից իրականացվող գործընթացների նկատմամբ:

  • Քննարկվել է

    17.10.2025 - 02.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 760

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը, որով սահմանված է եռամսյա ժամկետից բացառություն՝ նպատակահարմար է անդրադառնալ այս պահանջի գործնական կիրառմանը առանձին հարցով։

Գործնականում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բժշկական կազմակերպությունները չեն ուղեգրում՝ հղում անելով եռամսյա ժամկետին, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ անձի առողջական խնդիրը (վիճակը) ներառված է վերականգնման հեռանկար չունեցող հիվանդությունների ցանկում։ 

Այս խնդիրը պայմանավորված է, մի կողմից, ուղեգրող մասնագետների իրազեկվածության պակասով՝ կապված բացառությունների կիրառման հետ, իսկ մյուս կողմից՝ հստակ վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ, որոնք կարող էին բացահայտել նման դեպքերը։

Հետևաբար առաջարկում ենք Հավելված 1-ի հարցաշարում ներառել լրացուցիչ հարց, որը թույլ կտա տեսչական մարմնին վերահսկել երեք ամսվա պահանջի և դրա բացառությունների կիրառման պրակտիկան։

Հարցն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Ուղեգրող մասնագետը պահպանել է բուժման սկզբից երեք ամսվա նվազագույն ժամկետը և կիրառել է օրենքով սահմանված բացառություններն այն դեպքերում, երբ անձի առողջական վիճակը վերականգնման հեռանկար չունի (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի)»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

Հաշվի առնելով, որ Հավելված 2-ի հարցաշարն ուսումնասիրում է միայն այն, թե արդյոք ամփոփագրերը մշակվել են անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պայմաններում՝ նպատակահարմար է լրացնել այն բովանդակային համապատասխանության վերահսկման բաղադրիչով։

Մշտադիտարկումների արդյունքում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է դեպքեր, երբ ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերը չեն համապատասխանել անձի առողջական խնդիրներին։ Հետևաբար առաջարկում ենք Հավելված 2-ի հարցաշարում ներառել լրացուցիչ հարց, որը թույլ կտա տեսչական մարմնին գնահատել ոչ միայն փաստաթղթերի առկայությունը, այլև անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակի համապատասխանությունը։

Առաջարկում ենք հարցը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակը համապատասխանում է անձի բժշկական փաստաթղթերում և ուղեգրերում նշված վիճակներին (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 35-րդ կետի)»:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

 

Հաշվի առնելով, որ ֆունկցիոնալության գնահատման գործընթացի ժամկետների պահպանումը կարևոր է անձի սոցիալական իրավունքների իրացումը ժամանակին ապահովելու համար՝ նպատակահարմար է տեսչական վերահսկողության շրջանակում գնահատել նաև գործընթացի ընդհանուր տևողությունը։

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 45-րդ կետի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ դիմումը մուտքագրելու պահից մինչև գնահատման հանձնաժողովի կողմից ֆունկցիոնալության գնահատման որոշումն (վարչական ակտը) ընդունելու պահը տևում է ոչ ավելի, քան երեսուն օր։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է դեպքեր, երբ այդ ժամկետները կոպտորեն խախտվել են, այդ թվում՝ մասնագետների բացակայության պատճառով։ 

Հավելված N3-ի հարցաշարում առաջարկում ենք ներառել առանձին հարց, որը վերաբերում է գործընթացի տևողությանը։

Հարցն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Անձի դիմումի ներկայացման պահից մինչև ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտի ընդունումը գործի վարույթը իրականացվել է սահմանված ժամկետներում (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմանհավելվածի 45-րդ կետի)»։

Այս հարցի ավելացումը թույլ կտա տեսչական մարմնին վերահսկել գործընթացների ժամանակային արդյունավետությունը, բացահայտել խախտումների գործնական պատճառները, ապահովել հավասար մոտեցում բոլոր հանձնաժողովներում և մարզերում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: