Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.11.2019 - 20.11.2019

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատելու համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:
0 9214

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.11.2019 - 19.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի նպատակը՝ ծրագրի շահառու ճանաչված և 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար վկայագրի տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ստեղծումն է:    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կատարել ծրագրի շահառու ճանաչված 227 ընտանիքի բնակարանային խնդրի նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունը:
0 6932

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.11.2019 - 19.11.2019

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է` հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող, այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված և, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները, աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:
0 7101

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.11.2019 - 16.11.2019

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության  Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին որոշման նախագիծը ընդունվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամանակ կլուծվի աշխատանքային գրքույկներ չունեցող կամ թերի լրացված գրքույկներ ունեցող Ադրբեջանի Հանրապետությունից  բռնագաղթված և ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցը:  
0 6639

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.11.2019 - 17.11.2019

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախատեսված փոփոխությամբ ակնկալվում է հստակեցնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կատարման իրավակարգավորումները, սկզբունքները, համաձայնեցման և փոփոխման կարգերը, ինչպես նաև փորձագետներին ներկայացվող կոնկրետ պահանջները, նրանց իրավունքները ու պարտականությունները: Կատարվող փոփոխությամբ նաև կարգավորվում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ձևերը և փորձագիտական եզրակացության ձևն ու դրա տրամադրման կարգը:
6 9930

Քննարկվել է 01.11.2019 - 21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 2018թ. ապրիլի 26‑ին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը։ Այնուհետև, 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ Կառավարությունը, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի.-ն և «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ.-ը (որպես Հովանավորներ) և Հովանավորների կողմից Ծրագրի իրականացման համար հիմնադրված ԷֆԱրՎի Մասրիկ ՓԲԸ-ն (որպես Կառուցապատող) կնքել են Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր (այսուհետ՝ ԿԱՀ):  ԿԱՀ‑ն կնքելուց հետո, Հովանավորները հաջողությամբ բանակցել են IFC-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) և EBRD-ի հետ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) (այսուհետ միասին՝ Ֆինանսավորման Կողմեր) Ծրագրի իրականացման համար  վարկային ֆինանսավորում ստանալու նպատակով: 2018թ. հուլիսի 18-ին կնքված և գործող ԿԱՀ-ի 12.1 հոդվածի համաձայն՝ Կողմերը պարտավորվել են բարեխղճորեն բանակցել Ֆինանսավորման Կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունները ԿԱՀ‑ում ներառելու համար՝ պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի ԿԱՀ‑ով Կառավարության ֆինանսական պատասխանատվությունը, և ավելի չեն ծանրացնի ԿԱՀ‑ով Կառավարության ստանձնած պարտավորությունները։ Բանակցությունները ավարտվել են 2019թ․ օգոստոսին՝ ստորև ներկայացվող փոփոխությունների առաջարկով։
0 4277

Քննարկվել է 31.10.2019 - 15.11.2019

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Հայեցակարգի նպատակն է բնագավառի բարելավումն ու արդիականացումը՝  մատուցվող ծառայությունների  որակի բարձրացումը և հասանելիության ապահովումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը:
0 7124

Քննարկվել է 31.10.2019 - 20.11.2019

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (Ծրագիր)» իրականացման նպատակներից, միտված է նպաստելու Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթներին:  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելու արդյունքում (կցվում է), որի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում (կցվում է)։
0 4514

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.10.2019 - 15.11.2019

«Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշում Ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգի ընդունման նպատակն է ոռոգման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ հանրապետությունում ջրային ռեսուրսների անվտանգության մակարդակի բարձրացումը, Սևանա լճի ջրային ռեսուրսների պահպանությունը:
0 7678