Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.03.2020 - 31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովի կազմի համալրման փոփոխություն, որն ուղղված է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախության մակարդակի բարձրացմանը: Լրացումներով հնարավորություն կտրվի փոփոխելու Հանձնաժողովի որոշակի անդամների ընտրության չափանիշները (այդ թվում՝ ՀՀ գործող գիտական հաստատություններից, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձանցից):  
1 6527

Քննարկվել է 16.03.2020 - 01.04.2020

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտը  ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նՆախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման, իսկ դիմումների ուսումնասիրությունը իրականացվելու է Գործակալության կողմից (Back office):
0 6680

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.03.2020 - 30.03.2020

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներից (այսուհետ՝ Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից: Նախագծի մշակման պահանջը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1292-Լ որոշման 2-րդ հավելվածի 1.4 կետով:  Ներկայացվող նախագծով սահմանված են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, համայնքում ապրելու և հասարակության մեջ ներառվելու իրավունքն իրացնելուն: Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք, երեխաները, կանայք և աղջիկները պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներառվելու համայնքային կյանք, ապրեն ընտանիքի և հասարակական կյանքի լիարժեք անդամ լինելու զգացումը, մասնակցեն մշակույթի, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման առաջընթացին: Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր տներ, սատարող բնակարաններ, անձնական օգնական, տնային խնամք, զբաղվածության ապահովման ցերեկային կենտրոններ: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն:  
1 9182

Քննարկվել է 13.03.2020 - 28.03.2020

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման  և արդյունքների ամփոփման կարգն ուղղված է սահմանելու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների  գործադիր մարմինների  ընտրության մրցույթի  անցկացման պայմանները:  
0 7328

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.03.2020 - 28.03.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պայմանավորված է ՀՀ պետական սահմանների պաշտպանության գործում Ոստիկանության զորքերի զինծառայողներին մարտական խնդրի կատարման համար վճարվող հավելումները ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 621-Ն որոշմամբ սահմանված հավելումներին համապատասխանեցնելու հանգամանքով:
1 7016

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.03.2020 - 30.03.2020

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի (այդ թվում չաշխատող անձի), մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) համակարգերին առնչվող` հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է:  
0 11637

Քննարկվել է 13.03.2020 - 28.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-ն որոշման մեջ կատարել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողամասի վերաբերյալ լրացում և միաժամանակ սահմանել համապատասխան հանձնարարական՝ ակտի ուժի մեջ մտնելուց հետո ակտի գործողությունն ապահովելու համար «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին ամրացվող գույքի կազմը հաստատելու և իրավունքի պետական գրանցում կատարելու մասին: Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ։
0 6118

Քննարկվել է 13.03.2020 - 28.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի առավել մատչելի ընթացակարգ հանձնաժողովի անդամների համար:Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս առավել կարճ ժամանակահատվածում քննարկել քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու համար Ոստիկանության կողմից ներկայացված բոլոր եզրակացությունները և կայացնել որոշում: Իսկ այն դեպքերում, երբ առկա կլինեն խնդրահարույց եզրակացություններ կհրավիրվի Հանձաժողովի նիստ Նախագծով սահմանված կարգով:
0 6162

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.03.2020 - 30.03.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին, նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր:
2 6410