Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
23.05.2022
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ ենք համարում ընդգծել հետևյալ խնդիրը։ Նախագծի համաձայն՝ "իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվել" է համարվում պաշտոն զբաղեցնող անձի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, եթե դա հանգեցնում է համապատասխան սուբյեկտների գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը։ Հարկ է նշել, որ նշված հետևանքները կարող են վրա հասնել նաև պաշտոն զբաղեցնող անձի անգործության հետևանքով, որը կրկին կարող է ինքնին անօրինական չլինել։ Այս խնդիրը կարող է ի հայտ գալ հատկապես պաշտոն զբաղեցնող անձանց կողմից որոշակի հայեցողական լիազորությունների կիրառման շրջանակում։ Հետևապես առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումները լրամշակել՝ հիմք ընդունելով նշված դիտարկումը։