Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.01.2024 - 10.02.2024

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՎԻՎ օրենսգրքի  43.2-րդ հոդվածը՝ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար վարչական պատասխանատվության միջոց սահմանելով աղբավայրը շահագործողների, այդ թվում՝ աղբավայրը շահագործող և միաժամանակ նաև տնօրինող հանդիսացողների նկատմամբ,  ինչպես նաև աղբավայրը տնօրինողների նկատմամբ, իսկ աղբավայրը շահագործողների համար ՎԻՎ օրենսգրքի  43.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափերը ավելացնել՝ հաշվի առնելով աղբավայրերի անվերահսկելի օգտագործման վտանգները, ինչպես նաև սահմանվող տուգանքի չափերը ՎԻՎ օրենսգրքի  43.1-ին հոդվածով սահմանված տուգանքներին համադրելի դարձնելու անհրաժեշտությունը։
Մնաց {days} օր
0 3668

Քննարկվել է 24.01.2024 - 14.02.2024

Մշակութային օրենսդրության հիմունքների մասին «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտու­թյունը պայմանա­վորված է օրենսդրական դաշտի նույնականացման,  անհրաժեշտությամբ և կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրին։ Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 4750

Քննարկվել է 18.01.2024 - 08.02.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Շրջանառության հարկի համակարգի և հարկ­ման ընդհանուր համա­կարգի հարկային բեռերի միջև տարբերության կրճատում, տնտե­սավարող սուբյեկտ­ների կողմից կատարվող ծախ­­­սերի փաստաթղթավորման խթանները մեծացում, ինչ­պես նաև ՓՄՁ համար նախա­տես­ված երկու հարկ­ման համակարգերն ավելի հասցեական դարձ­նում
Մնաց {days} օր
48 26587

Քննարկվել է 17.01.2024 - 06.02.2024

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ  և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքին, առևտրի օբեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ճաշացուցակին ներկայացվող պահանջները։ Այս հատատեքստում բոլոր կարգավորումները միտված է կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը, քանի որ ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը։
Մնաց {days} օր
3 4548

Քննարկվել է 16.01.2024 - 31.01.2024

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:
Մնաց {days} օր
5 12689

Քննարկվել է 16.01.2024 - 31.01.2024

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում  համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու համար:
Մնաց {days} օր
0 3328

Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու դեպքերի համար։
Մնաց {days} օր
0 3467

Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն՝ հսկիչ (նույնականացման) նշաններ օտարելու կամ ապօրինի ձեռք բերված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելու համար։ Միաժամանակ, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու պատասխանատվությունը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքով։
Մնաց {days} օր
0 3735
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: