Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 21.08.2023 - 05.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 4-Ն ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեն՝1) եկամուտների մասով՝ 3530410.0 հազար դրամ,2) ծախսերի մասով՝ 3530410.0 հազար դրամ,3) դեֆիցիտը՝ 0։ Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի: Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի: Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի: Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի: Թույլատրել համայնքի ղեկավարին՝1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Մնաց {days} օր
0 5448

Քննարկվել է 21.08.2023 - 05.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1183. ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ «11002․ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՖՈՆԴԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ՛ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002․ Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում՛ հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Մնաց {days} օր
0 3828

Քննարկվել է 21.08.2023 - 05.09.2023

«Մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝1) մաքսային մարմնի և համապատասխան պետական մարմնի միջև տեղեկությունների փոխանակման դրույթները՝ մասնագետների կամ փորձագետների ներգրավման նպատակով․2) մաքսային մարմինների կողմից համապատասխան որոշման կայացմանն առնչվող դրույթները և որոշման մեջ պարունակվող տեղեկությունները։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մաքսային հսկողության իրականացման ընթացքում այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավմանն առնչվող գործընթացները։
Մնաց {days} օր
0 3907

Քննարկվել է 21.08.2023 - 05.09.2023

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների՝ արդի դասակարգման պահանջներին համապատասխանող ցանկը
Մնաց {days} օր
1 4920

Քննարկվել է 21.08.2023 - 05.09.2023

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով վերանայվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումները և վերացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված` ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը` ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշման պահանջը:
Մնաց {days} օր
1 4847

Քննարկվել է 18.08.2023 - 03.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ մեծ հզորությունների կառուցման պարտավորությունը կկրեն կառուցապատողները, ովքեր իրենց ուժերով ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված նախագծով կկառուցեն բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի էլեկտրամատակարարման ապահովման համար համապատասխան ենթակառուցվածքները, կազատվեն ընկերությանը միացման վճար վճարելու պարտավորությունից, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր միջոցները կուղղի իր ներդրումային ծրագրով նախատեսված՝ սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։
Մնաց {days} օր
1 5071

Քննարկվել է 18.08.2023 - 02.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախագահությամբ և տեղակալների անդամությամբ գործող ատեստավորման հանձնաժողովի կողմից իրականացնել միայն ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումը, իսկ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորել երկու ատեստավորման հանձնաժողովներ, որոնցից մեկը կապահովի բաժնի պետից ցածր սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման գործընթացը, մյուսը՝ ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների:
Մնաց {days} օր
0 4980

Քննարկվել է 17.08.2023 - 02.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորումները նպատակ ունեն սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պայմանագրի օրինակելի ձևը, որը ներկայիս դրությամբ սահմանված չէ, ինչպես նաև Նախագիծը միտված է վերացնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման թիվ 1-ին և թիվ 2-րդ հավելվածներով սահմանված պայմանագրերում առկա անհամապատասխանությունները գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին:
Մնաց {days} օր
1 3241

Քննարկվել է 17.08.2023 - 02.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   2023 թվականի մայիսի 3-ին ընդունվել և նույն թվականի հուլիսի 31-ին ուժի մեջ է մտել  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածում նախատեսվել է փոփոխություն, որի համաձայն գործատուի և աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: 2004 թվականին ընդունված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելու և Ծառայությունում աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխության ենթարկել Օրենքի 32-րդ հոդվածը: Ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո գործող Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդի տրամադրման հնարավորությունը ծագում է անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում նման հնարավորություն տրվել է նաև մինչև այդ ժամկետի լրանալը, եթե առկա է կողմերի համաձայնությունը: Ուստիև, իրարամերժ մեկնաբանությունների և տարակարծությունների բացառման նպատակով, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի պահպանման և վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով և Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաներով սահմանված պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է Օրենքում կատարել համանման փոփոխություն։
Մնաց {days} օր
0 4414
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: