Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2023 թվականի մայիսի 3-ին ընդունվել և նույն թվականի հուլիսի 31-ին ուժի մեջ է մտել  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածում նախատեսվել է փոփոխություն, որի համաձայն գործատուի և աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: 2004 թվականին ընդունված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելու և Ծառայությունում աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխության ենթարկել Օրենքի 32-րդ հոդվածը:

Ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո գործող Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդի տրամադրման հնարավորությունը ծագում է անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում նման հնարավորություն տրվել է նաև մինչև այդ ժամկետի լրանալը, եթե առկա է կողմերի համաձայնությունը:

Ուստիև, իրարամերժ մեկնաբանությունների և տարակարծությունների բացառման նպատակով, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի պահպանման և վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով և Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաներով սահմանված պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է Օրենքում կատարել համանման փոփոխություն։

  • Քննարկվել է

    17.08.2023 - 02.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2340

Տպել