Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.08.2022 - 09.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»   Կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Որոշմամբ նախատեսել միջին ռիսկայնության աստիճանի որոշ օբյեկտների շինարարության թույլտվության, ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման պարզեցված կարգ։ Մասնավորապես, ներկայումս շինարարության թույլտվության ստացման նպատակով կառուցապատողը պետք է դիմի իրավասու մարմնին ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսուհետ նաև` առաջադրանք) ստանալու և դրա հիման վրա նախագծային փաստաթղթեր մշակելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ  կառուցապատողին սեփականության կամ այլ (կառուցապատման իրավասություն տվող) իրավունքով պատկանող հողամասի վրա 200 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության մինչև 50 քառ. մետր շինությունների կառուցման դեպքում առաջադրանք չի պահանջվում։ Փոխարենը, կառուցապատողը հնարավորություն կունենա լրացնել Նախագծի հավելվածով սահմանված նախագծային պայմանները և դրանք անմիջապես ներկայացնել կապալառուին` նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով։ Մշակված նախագծային փաստաթղթերի հաստատման և միաժամանակ շինարարության թույլտվության տրամադրման նպատակով կառուցապատողը հնարավորություն կստանա դիմել իրավասու մարմնին էլեկտրոնային համակարգի միջոցով։ Հարկ է նկատել, որ գործընթացի առավել արագ և դյուրին կազմակերպման նպատակով նախատեսվել է շինարարության թույլտվության տրամադրման էլեկտրոնային ընթացակարգ։ Կարևոր է նաև նշել, որ Նախագծով առաջարկվում է կարգավորում, ըստ որի` սահմանված ժամկետներում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման կամ շինարարության տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում կառուցապատողը կարող է շինարարության թույլտվությունը ներբեռնել էլեկտրոնային համակարգից: Նշված դեպքում շինարարության թույլտվությունը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման հիմքով տրամադրման մասին: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում են շինարարության թույլտվության ընթացակարգը առավել պարզեցնելուն ուղղված նաև այլ իրավակարգավորումներ։ Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ավարտական ակտի տրամադրման ժամանակ դիտարկվող ոչ էական շեղումների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչը թույլ կտա կանոնակարգել ավարտական ակտի ստացման ժամանակ ոչ էական շեղումների հստակեցումն ու հանձնաժողովի եզրակացության հիման վրա սահմանել շեղումների էական կամ ոչ էական լինելը` նվազագույնի հասցնելով հանձնաժողովի կողմից հայեցողական մոտեցման դրսևորման հնարավորությունը:
0 3434

Քննարկվել է 14.06.2022 - 29.06.2022

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մի շարք օրենքներով և այլ իրավական ակտերով մատուցվող ծառայությունները թվով 34-ն են, ինչի արդյունքում տրամադրվում են լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր և եզրակացություններ։ ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ ծանուցման ենթակա գործունեության տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N  739–Ա որոշմամբ ևս մի շարք  ծանուցման ենթակա գործունեության տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նշված որոշման շրջանակներում՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի՝ 1․  «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր», 2․ «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն», 3․ ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի», 4․ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն»,  5․ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն», 6․ «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն», 7․ «Գարեջրի արտադրություն»,  8․ ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» ծանուցման ենթակա գործունեության տեսակների ծառայությունների մատուցումն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծով առաջարկվում է պետական մարմնի ղեկավարի լիազորությունների շրջանակում ընդունվող անհատական իրավական ակտերի ընդունման լիազորությունը գլխավոր քարտուղարին վերապահելու հնարավորություն սահմանելը:
0 3761

Քննարկվել է 29.03.2022 - 18.04.2022

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության բնագավառը ունի իր առանձնահատկությունները և կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացը մեկ միասնական օրենքով /«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք/ չէր կարող կարգավորել ոլորտում առկա հարաբերությունները: Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների, գործունեության թույլտվությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 646-Ն և 2014 թվականի հունիսի 4-ի N 588-Ն որոշումներով, սակայն օրենսդրությամբ այն նախատեսված չէ: Սակայն, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն այդ առանձնահատկությունները և չեն էլ կարող սահմանվել (քանի որ օրենքն ընդհանուր է տարբեր ոլորտների լիցենզավորման գործընթաց իրականացնելու համար), ուստի անհրաժեշտ է որպեսզի այն սահմանվի «Կրթության մասին» ՀՀ օրենքում, որից հետո էլ լիցենզավորման կարգերում կլինեն նաև տվյալ գործընթացները իրականացնելու համար ընթացակարգային փոփոխություններ:     Օրենքով նաև անհրաժեշտ է որպես լիազորող նորմ սահմանել գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի՝ գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների նախարարի կողմից հաստատման պահանջ, քանի որ գործող օրենսդրությամբ այն նախատեսված չի եղել: Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում գործող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների մշտադիտարկումների իրականացումը, ինչը կնպաստի կրթության նկատմամբ պատաս­խանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը` նպատակ ունենալով բարելավել  ուսումնական հաստատություններում կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման  որակը:  Որպես լիցենզավորող մարմին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նման դեպքերում կարող է օգտագործել իր գործիքակազմը խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ: Խնդիրն այնքան ակտուալ էր, որ ՀՀ կառավարության 20.09.2018 թվականի N 1047-Ն որոշմամբ որպես լիցենզավորման պահանջ սահմանվել է սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պահանջների համապատասխանությունը ստուգելը:
0 4197

Քննարկվել է 28.03.2022 - 13.04.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Ավտոմատ սարքավորումների միջոցով տնտեսվարողների կողմից գործունեության ոլորտում կարգավորումներ կատարելու և մյուս տնտեսվարողների միջև հավասար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է օրենքների նախագծերի սույն փաթեթը, որով համայնքների ավագանուն վերապահվում է համայնքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները սահմանելու հնարավորություն, իսկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Միաժամանակ առաջարկվում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույտվության գործունեություն իրականացնելու համար վարչական պատասխանատվության միջոցոցի կիրառման հնարավորություն:
0 3743

Քննարկվել է 10.02.2022 - 25.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ հնարավորություն է ընձեռնվում համայնքին, սույն որոշմամբ ամրագրված պետական լիազոր մարմիններին իրականացնել ինքնակամ կառույցների  հայտնաբերման և քանդման համար համապատասխան ընթացք ապահովելու գործիքակազմ, ինչպես նաև հստակեցնել նախկինում առկա թերի իրավակարգավորումները, կրճատել վարչաիրավական ժամանակատար ընթացակարգը:
0 4468

Քննարկվել է 29.09.2021 - 14.10.2021

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները
1 5344

Քննարկվել է 06.11.2020 - 30.11.2020

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել  «Սնանկության մասին» օրենքում, համաձայն որի օրենքի գործողությունը ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կտարածվի այնքանով, որքանով այն չի հակասի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում սնանկ ճանաչված ընդերքօգտագործողի համար կպահպանվի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը, բացառությամբ  մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տարեկան հրապարակային հաշվետվությունը լիազոր մարմին և  վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պարտավորությունից, ինչն էլ ամրագրված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում:    
0 5500

Քննարկվել է 19.10.2020 - 03.11.2020

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե:
0 5834

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.09.2020 - 25.09.2020

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում առաքման թույլտվությունը (լիցենզիա, եզրակացություն) տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով, ինչը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կազմակերպման համաշխարհային տեմպերին համարժեք չէ: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում կատարել քայլ առաջ՝ ապահովելով արագ, դյուրին և արդյունավետ իրավակարգավորում:
0 7865