Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.08.2022 - 17.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1570-Ն որոշման մեջ՝ մասնավորապես, կանոնակարգել առաջին անգամ ստուգվող տնտեսավարողների մոտ անհատական ռիսկի հաշվարկումը, ինչպես նաև սահմանել գործունեության ռիսկի միավորներ այնպիսի նոր ոլորտների համար, ինչպիսիք են՝ արտադրական կանեփը, քիմիական արտադրանքը, հանքային պարարտանյութերը, տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազը, Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությունը և փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթը: Միաժամանակ, նախատեսվում է նաև կանոնակարգվել ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության  գնահատումը։ Նախագծով նախատեսվում է նաև վերանայել վերահսկման այլ ոլորտների ոլորտային ռիսկի միավորները /չափորոշիչները/՝ հիմք ընդունելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտների, տեխնիկական կանոնակարգերի պահանջների, հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցության և վնասի աստիճանի փոփոխությունները, այդ թվում՝  նոր ոլորտների ընդգրկման արդյունքում ռիսկայնության աստիճանակարգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Նախագծով առաջարկվում է նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության աղյուսակում որպես առանձին ցուցանիշներ առանձնացնել «արտադրող երկրի» և «անվտանգության և որակի համակարգի» սահմանումները, որպես առանձին ռիսկ առաջացնող գործոններ:
0 3674

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.06.2022 - 14.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։ Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։ Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։  
53 8330

Քննարկվել է 10.06.2022 - 25.06.2022

«0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) գնահատման և նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
0 3815

Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ վարչապետի 2022 թվականի փետրվարի 18-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 196-Ա որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի պահանջների կատարում:
0 4725

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.04.2022 - 02.05.2022

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով իրավական հիմք (լիազորող նորմ) կստեղծվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, ֆունկցիոնալության գնահատման գործիքների  ձևերը հաստատելու, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:
0 4125

Քննարկվել է 22.02.2022 - 09.03.2022

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Տեխնիկական կանոնակարգումը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը, շուկայահանված արտադրանքի բարձր որակի ապահովմանը: Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտին ներդաշնակեցման և իրականացվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծման, ինչպես նաև հստակեցվեն մի շարք գործընթացներ և փաստաթղթեր:
0 4200

Քննարկվել է 16.02.2022 - 06.03.2022

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերի կնքումը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը: «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ «հետագա հավատարմագրումն» արտահայտությունն առաջարկվում է փոխարինել «վերահավատարմագրում» արտահայտությամբ: Վերջինս կիրականացվի հաշվի առնելով հավատարմագրման ժամկետի ընթացքում գնահատման արդյունքներից ստացված տեղեկատվությունը: Առաջարկվող փոփոխությունը իր բարենպաստ ազդեցություն կունենա ՀԳՄ-ների համար, քանի որ կնպաստի ժամանակի և ֆինանսական միջոցների կրճատմանը:
0 3785