Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

18%82%

Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։

Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։

  • Քննարկվել է

    26.03.2024 - 10.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2020

Տպել