Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.06.2024 - 13.07.2024

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ ներկայումս առաջնահերթ է դարձել Oրենքի նախագծի մշակումը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթայի տարբերակով ներկայացման և դրանք էլեկտրոնային տարբերակի վերածելու կարգը, մասնավորապես՝ դիմողի ինքնությունը ստուգվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա և համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվելու է նրա ներկայությունը, առանց որոնց դիմում չի ընդունվելու, որոնց համար դիմողը հաստատելու է անձնական տվյալները մշակելու համար պահանջվող գրավոր համաձայնությունը: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը տեսաներածվելու և մուտքագրվելու են պետական գրանցման էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստելու է ներկայացված փաստաթղթերի և տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերելու հավասար իրավաբանական ուժ ներկայացված փաստաթղթերի հետ, այնուհետև դիմողին են վերադարձվելու վերջինիս կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվելու է համակարգի կողմից ձևավորված շտրիխ կոդ պարունակող քաղվածք, որում նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը։ Միևնույն ժամանակ սահմանվում է, որ պետական գրանցման էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի մուտքագրման և տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման կարգը, ինչպես նաև դիմողին տրամադրվող շտրիխ կոդ պարունակող քաղվածքի ձևաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը: Նախագծով նախատեսվում է նաև Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել դրույթ առ այն, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահվելու են միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում։
Մնաց {days} օր
0 2759

Քննարկվել է 25.06.2024 - 10.07.2024

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։
Մնաց {days} օր
0 5065

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մինչև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը օրենքում ամրագրված  էր, որ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները վճարովի են, և դրանք սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն (11.04.2024թ. ՀՕ-153-Ն օրենք)` դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1979-Ա որոշմամբ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` ՓԲԸ) լուծարվել և ստեղծվել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` ՊՈԱԿ): ՓԲԸ-ում առկա են եղել ընդունված  հայտեր, որոնց համար կատարվել են վճարումներ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 166-Ն որոշմամբ սահմանված չափով, սակայն փորձաքննությունները դեռևս չեն ավարտվել՝ Օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան: Այսպիսով, փորձաքննությունների անընդհատությունը երաշխավորելու և դեղապահովման խնդիրներից խուսափելու նպատակով պայմանագրային պարտավորությունները փոխանցվել են ՊՈԱԿ-ին, իսկ պարտավորությունների դիմաց կատարված վճարները (կանխավճարները)` ոչ: Նախագծի ընդունումը  պայմանավորված է ՓԲԸ-ի կողմից մատուցված (մատուցվելիք) ծառայությունների համար վճարված գումարները (մինչև 11.04.2024թ. ՀՕ-153-Ն օրենքով նոր կարգավորումներ սահմանելը), որպես պետական տուրք, պետական բյուջե մուտքագրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
2 3709

Քննարկվել է 19.06.2024 - 07.07.2024

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Համայնքների վարչական տարածքներում գտնվող  պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 2958

Քննարկվել է 14.06.2024 - 30.06.2024

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջև իրավահարաբերությունները, կհստակեցվի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերություննեը, լիազորություններն ու պարտականությունները: Կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության սահմանման և նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Օրենքի ընդունմամբ նաև կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:
Մնաց {days} օր
8 5909

Քննարկվել է 10.06.2024 - 25.06.2024

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմքը նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար: 
Մնաց {days} օր
0 4636

Քննարկվել է 10.06.2024 - 28.06.2024

Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահումը և մասնավորապես՝ լուծարված Պետական գանձարանի գործառույթներից՝ հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների փորձաքննության իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։ Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ, որով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
Մնաց {days} օր
0 2645

Քննարկվել է 07.06.2024 - 22.06.2024

«Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը,  անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը: 
Մնաց {days} օր
2 3778

Քննարկվել է 06.06.2024 - 24.06.2024

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումը, հաշվի առնելով բնագավառի աճող զարգացումներն ու  մարտահրավերներին լուծում տալու անհրաժեշտությունը:      Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորմանն ուղղված՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման համար սահմանել Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճար: Նախագծով սահմանվում են նաև վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և վճարման հետ կապված այլ հարցեր։
Մնաց {days} օր
0 3042
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: