Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

«Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը,  անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը: 

  • Քննարկվել է

    07.06.2024 - 22.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքացիական կացության ակտերի գրանցում

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 682

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

10.06.2024

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքում (մասնավորապես 8-րդ, 29-րդ, 30-րդ, 37-րդ հոդվածներում) առկա են դրույթներ, համաձայն որոնց՝ իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի, գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխության դեպքում համապատասխան տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալների հիման վրա ինքնաշխատ կերպով արդիականանում են նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի: Սակայն, գործնականում նշված կարգը չի գործում, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում գործարար միջավայրի ներկայացուցիչների համար: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ օրենքի նախագծում հստակ կարգավորումներ նախատեսել պետական մարմինների կողմից վարվող տվյալների բազաներում պահվող տեղեկությունների ինքնաշխատ կերպով փոխանակման ու արդիականացման համար:

Արա Սաղումյան

10.06.2024

Առաջարկում եմ նախագծի տեքստում «տեղեկատվություն» և «տեղեկություն» եզրույթները կիրառելիս հաշվի առնել ստորև բերվածը: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։

Տեսնել ավելին