Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.02.2023 - 21.02.2023

Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն ՀՀ կառավարությունը նպակադրել է նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունը իր երկրի վրա և նպաստել ջերմոցային գազերի (այսուհետ՝ ՋԳ) կրճատմանը համաշխարհային մասշտաբով։  Հայաստանի Հանրապետությունը վավերացրե է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին,  և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Համաձայնագրի նպատակն է պահել գլոբալ տաքացման աճը 2°C ցածր մակարդակում, գերադասելի է մինչև 1.5°C՝ ի համեմատություն նախաարդյունաբերական մակարդակների: ՀՀ կառավարությունը հստակ պատկերացում ունի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների և ռիսկերի մասին, ուստի սահմանել է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ 2021 թվականի ապրիլին հաստատելով «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (այսուհետ՝ ԱՍԳ): Հայաստանի Հանրապետությունը սահմանել է անվերապահ կարճաժամկետ նպատակ մինչև 2030 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։ ԱՍԳ-ի համաձայն, մինչև 2050թ. պետք է իրականացվի երկարաժամկետ պլանավորում՝ որպես Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության (այսուհետ՝ ՋԳ-ՑԱԶԵՌ ) մշակման մաս:  ՋԳ-ՑԱԶԵՌ մշակումը համապատասխանում է Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածին, ինչը սահմանում է, որ բոլոր կողմերը պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ՋԳ ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն` հաշվի առնելով նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները: Բացի արտանետվող ՋԳ քանակի կրճատումից, այս ռազմավարության իրականացումը դրական ազդեցություն կունենա տեղական համայնքների կենսապայմանների վրա՝ տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով:        
0 4500

Քննարկվել է 02.02.2023 - 17.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է` Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկել նաև Վճռաբեկ դատարանի նախագահին, նախատեսել Մշտադիտարկման խորհրդի անդամների փոխարիման ընթացակարգ, նախատեսել Մշտադիտարկման խորհրդի նիստերի էլեկտրոնային եղանակով կազմակերպման ընթացակարգ, նախատեսել Մշտադիտարկման խորհրդի աշխատակարգում լրացումներ և փոփոխություններ կատարելու ընթացակարգ, վերանայել մշտադիտարկման կիսամյակային հաշվետվությունների և տարեկան ամփոփ զեկույցի կազմման և ներկայացման ժամկետները:
0 2827

Քննարկվել է 16.01.2023 - 03.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր միջոցառումների ծրագիր, որը կապահովի 2023-2026 թվականներին ռազմավարության կատարումը՝ դրա առաջնահերթություններին համապատասխան։
0 4577

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.01.2023 - 26.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են առաջիկա տարիների համար առողջապահության ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումները
21 5192

Քննարկվել է 06.12.2022 - 21.12.2022

՞Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին՞ ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի ոլորտում ռազմավարության մշակման և ընդունման անհրաժեշտությունից, որն էլ իր հերթին  բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու նպատակները, նախանշում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը անհատի և հասարակության վրա։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և առնչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքակա­նու­թյունների համար։        
0 4430

Քննարկվել է 06.12.2022 - 26.12.2022

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2023-2030 թվականների զարգացման ռազմավարությունը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 
8 3166

Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
4 3982

Քննարկվել է 14.11.2022 - 29.11.2022

«Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով ԱԶԲ կողմից ֆինանսավորվող և կառավարվող խորհրդատուների թիմի տեխնիկական աջակցությամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված վերլուծությունների, միջազգային կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունների և ներկայացված առաջարկությունների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության ծարագրով ստանձնած հանձնարառությունների հիման վրա: Ռազմավարությունում ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով  ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու ոլորտում առկա մարտահրավերները՝ հիմնախնդիրները: 
0 4022

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.10.2022 - 18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտոնապես ձևակերպված և հռչակված ներդրումային քաղաքականություն, որը պետք է միավորի ՀՀ կառավարության տեսլականը, նպատակները և դրանք իրագործող հստակ ծրագրային գործողությունները: Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում ներդրումային քաղաքականության իրականացման մեխանիզմներն են: Մասնավորապես, ներդրումային քաղաքականության համակարգի կատարելագործմամբ կիրագործվեն հետևյալ նպատակները` ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային արտոնությունների սահմանում, ինստիտուցիոնալ մակարդակում թափանցիկ, արդյունավետ և գործուն համակարգի ստեղծում, ներդրումների խթանման և դյուրինացման մեխանիզմների ներդրում։ Նախագծի ընդուն­­­­­­­­ման արդ­յուն­­քում իրականացվելու են ներդրումների ներգրավման ոլորտում առանցքային բարեփոխումներ` բարելավելով Հայաստանի ներդրումային քաղաքականությունը:
1 4758