Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.03.2019 - 06.04.2019

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներ Նախագծերով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Ջրի ազգային խորհրդի գործունեության, լիազորությունների հետ կապված դրույթները։
6 8506

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.02.2019 - 08.03.2019

«ՀՀ կառավարության 2006թ․ սեպտեմբերի 7-ի N1945-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» N1945-Ն որոշման հավելվածում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգության ապահովման պահանջից:
0 8313

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.08.2017 - 19.09.2017

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտոմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 10-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
0 8746

Քննարկվել է 14.06.2017 - 24.07.2017

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների թվով 51 նախագծերի փաթեթը   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ`    1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրա­ժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին, 2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, 3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ, 4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով, 5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները:
1 13209