Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.09.2024 - 11.10.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբե­րակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկը (վճարը) ուշ վճարելու համար օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկի (վճարի) վճարման համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատաս­խան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրո­նային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով, - ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ մինչև այդ ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվելու մինչև նախագծի 2-րդ հոդվածն ուժի մեջ  մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, - եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, - 2024 թվականի համար եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել 2025 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, - սահմանել, որ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց այլ եկամուտների մասով անհատական տեղեկությունները տարեկան կտրվածքով ներկայացնելու փոխարեն, 2025 թվականի հունվարի 1-ից հարկային մարմին ներկայացվելու են եկամտային հարկի ամսական հաշվարկներով։
0 1764

Քննարկվել է 26.09.2024 - 17.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կլրացվեն օրենսդրական բացերը, որոնք հնարավորություն կտան կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման իրավահարաբերությունները ներմուծման և արտահանման գործընթացում, որն էլ իր հերթին կնպաստի հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը, ինչպես նաև նշված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս կարանտին վնաատու օրգանիզմների հայտնաբերման գործոնով պայմանավորված խնդիրների լուծմանը՝ հնարավորություն ստեղծելով համապատասխան վարակազերծում իրականացնող կազմակերպության առկայության դեպքում վարակազերծման արդյունքներով արտադրանքի առանց խոչընդոտների արտահանմանը կամ Եվրասիական տնտեսական միության  անդամ երկիր փոխադրմանը։
0 1181

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.09.2024 - 14.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների պատշաճ հավաստագրումը և աջակցության կենտրոնների կողմից հավաստագրման համար անհրաժեշտ նվազագույն պահանջների պահպանումը։
0 736

Քննարկվել է 26.09.2024 - 11.10.2024

ՀՀՇՆ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը սահմանում են քաղաքաշինական գործունեության փուլերում (տարածքների հատակագծման, ճարտարապետաշինարարական նախագծման, կապիտալ շինարարության օբյեկտների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, շենքերի և շինությունների շահագործման, ինչպես նաև ինժեներական պաշտպանության սխեմաների (նախագծերի) մշակման) ինժեներական հետազննության իրականացման ժամանակ վտանգավոր բնական ազդեցությունների գնահատման հիմնական դրույթները։
0 572

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.09.2024 - 10.10.2024

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերով  առաջարկվող փոփոխությունները և լրացումները դրական ազդեցություն կունենան ոլորտի մրցակցային միջավայրի բարելավման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արդյունավետ վերահսկման, ստվերային պահնորդական կամ թիկնապահական գործունեության կանխարգելման վրա, ինչպես նաև մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիայի ստացման համար կնախատեսվեն ավելի խիստ չափորոշիչներ։ Բացի այդ, կհստակեցվի, թե որ կազմակերպություններն են պարտավոր իրենց օբյեկտների պահպանությունն իրականացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների միջոցով և որոնք՝ հաստիքային աշխատակիցների միջոցով։
0 827

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.09.2024 - 10.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով: Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ: Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:
0 624

Քննարկվել է 25.09.2024 - 11.10.2024

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Օդային փոխադրումներ իրականացնողներին և օդանավ շահագործողներին ներկայացվող ապահովագրական պահանջների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից և հանդիսանում է  Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը։
2 641

Քննարկվել է 24.09.2024 - 09.10.2024

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սակագնային քվոտայի կիրառում ` 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N1 հավելվածում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների (այսուհետ՝ սույն որոշման մեջ և NN 2, 3, 4 հավելվածներում՝ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքներ) վրա՝ բացառությամբ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների. 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է N1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում. Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին): 
0 1376

Քննարկվել է 24.09.2024 - 09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­­ման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայ­մա­նավորված է այն հանգամանքով, որ վերանայվել են արխիվային նշումով բժշկական փաստաթղթերի պահպանության ժամկետները, ինչպես նաև վերաձևակերպվել են բժշկական փաստաթղթերի անվանումները՝ համապատասխանեցնելով օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումներին։ Միաժամանակ, լաբորատոր գործունեությանն առնչվող բժշկական փաստաթղթերը նույնպես ընդգրկվել են պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի ցանկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործունեությունը կանոնակարգող միջազգային ստանդարտները սահմանում են տեղեկատվության և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակների պատշաճ պահպանում և կառավարում, ուստի սույն նախագծով նախատեսվում է կիրառել լաբորատոր գործունեությանն առնչվող փաստաթղթերի արդի ձևակերպումները, իսկ պահպանման ժամկետները սահմանել առնվազն 5 տարի։
0 1192