«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել ՄԱԿ քարտուղարության հայտագիրը, որով փոխանցվել են 2025թ․ մարտի 10-14-ը տեղի ունեցած ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի կողմից ընդունված 68/1-68/7 որոշումները՝ Թմրամիջոցների երեք միջազգային կոնվենցիաների համապատասխան ցանկերում փոփոխությունների (նյութերի ավելացումների) և մի շարք նյութեր հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ։ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նշված նյութերը ներառվել են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում): Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկում ներառված նոր տեսակի նյութերի՝ N-պիրոլիդինո պրոտոնիտազեն, N-պիրոլիդինո մետոնիտազեն, էտոնիտազեպիպն, N-դեզեթիլ իզոտոնիտազեն, կարիսոպրոդոլ և հեքսահիդրոկանաբինոլ նյութերի մանր չափերը:
-
Տևողություն
15.01.2026 30.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 302
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: