Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.04.2017 - 05.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական գործերով միջազգային համագործակցությունը: Մասնավորապես, առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանական դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 11856

Քննարկվել է 15.04.2017 - 30.04.2017

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենքը «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր Տվյալ օրենքների նախագծերում առաջարկվում է ներդնել քննիչ-քրեագետների ինստիտուտը, որը հնարավորության կստեղծի քրեական մինչդատական վարույթի ընթացքում առանցքային նշանակություն ունեցող քննչական գործողությունների կատարմանը ներգրավել նեղ մասնագիտացած քննիչների, որոնց աշխատանքը կապահովի հանցագործությունների բացահայտման մակարդակի, քննության որակի բարձրացումը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի միջոցների և ռեսուրսների օպտիմալ և նպատակային կիրառումը:
Մնաց {days} օր
0 10772

Քննարկվել է 11.04.2017 - 26.04.2017

<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ              Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` Ծրագիր/, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները:      Ծրագիրը բովանդակում է.  ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները: բ) Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: գ) Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների, ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար դ) Մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները: ե) Տարաժամկետ վճարումների սանդղակը:
Մնաց {days} օր
0 14685

Քննարկվել է 31.03.2017 - 30.04.2017

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված տարբերակ Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը: Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից  տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:
Մնաց {days} օր
14 25592

Քննարկվել է 30.03.2017 - 14.04.2017

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել սոցիալական ապահովության և կենսաթոշակային հաշիվների գաղափարը։ Սոցիալական ապահովության հաշվի միջոցով կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները, և այդ հաշվին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Կենսաթոշակային հաշվի միջոցով կվճարվեն միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Միաժամանակ, առաջարկվում է կենսաթոշակային հաշվի վարման առանձնահատկություններն ևս սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։  
Մնաց {days} օր
0 10655

Քննարկվել է 24.03.2017 - 15.04.2017

<<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկությունը, հստակ կամրագրվեն ռազմական ոստիկանության իրավասությունները և ռազմական ոստիկանության ծառայողների գործունեությունը ներկայացվող պահանջները, օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը փոփոխություններին:
Մնաց {days} օր
0 13078

Քննարկվել է 24.03.2017 - 15.04.2017

<<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, ռազմարդյունաբերական ոլորտում ՀՀ Նախագահի և ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակը վերանայելու մասին:
Մնաց {days} օր
0 12280
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: