Հիշել նախագիծը

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված տարբերակ

Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը:

Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից  տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:

  • Քննարկվել է

    31.03.2017 - 30.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 22294

Տպել

Առաջարկներ`

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

05.05.2017

5. ՏԱ խորհուրդը, որն ամրագրված է Նախագծի 14-րդ հոդվածում, չի համապատասխանում ՏԱ լիազոր մարմնի միջազգայնորեն ընդունված մոդելին եւ դրա լիազորություններն չեն բավարարում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են ՏԱ լիազոր մարմնին բնորոշ գործառույթները պատշաճ իրականացնելու համար: Մասնավորապես, ՏԱ լիազոր մարմինների ինստիտուտի միջազգային փորձը վկայում է, որ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության լավագույն երաշխիքը տեղեկատվության ազատության լիազոր մարմինն է, որը սովորաբար կոչվում է հանձնակատար: Տեղեկատվության ազատության բողոքներն ուսումնասիրելու նպատակով հատուկ նման մարմիններ են ստեղծվել եվրամիության 17 երկրներում (այդ թվում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Սլովենիա, Էստոնիա, Իտալիայում եւ այլն): ՏԱ հանձնակատարներն են գործում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում, եւ այլուր։ ՏԱ հանձնակատարի հիմնական նպատակներն են ՏԱ օրենսդրության կիրառումը, Աջակցել վարչական մարմիններին ճիշտ կիրառել ՏԱ օրենսդրությունը, ՏԱ խախտումների բողոքարկումը: Հանձնակատարը արտադատական կարգով լուծում է տեղեկատվության ազատության ոլորտում առաջացած վեճերը։ Բացի վերոնշյալը՝ գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործող օրենսդրությամբ արդեն իսկ կարող է ՏԱ ոլորտում իր լիազորությունները պատշաճ կատարել, ինչը չի արել կամ անում մինչ այժմ թերեւս այլ իրավունքների պաշտպանությամբ ծանրաբեռնված լինելու պատճառով: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները համադրելի չեն միջազգային լավագույն փորձից բխող ՏԱ հանձնակատարի գործառույթներին, մյուս կողմից, ՏԱ հայաստանյան պրակտիկան վկայում է, որ անգամ իր լիազորությունների շրջանակում ՄԻՊ-ը օրենքի կիրարկման 14 տարիների ընթացքում չի հանդիսացել ՏԱ իրավունքի պաշտպանության արդյունավետ ատյան: Վերոնշյալը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ ՏԱ լիազոր մարմինը պետք է ստեղծվի ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի հիմքով՝ որպես ինքնավար մարմին:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

05.05.2017

4. Տեղեկությունը շատ արագ հնացող եւ արդիականությունը կորցնող է: Դրանով է պայմանավորված, որ տեղեկություն տրամադրելու համար սահմանված են սեղմ ժամկետներ: Միաժամանակ, տեղեկություներ տրամադրելու պահանջով դատարան դիմելու դեպքում դատական գործերը կարող են տեւել մինչեւ հինգ տարի (ԻԱԿ-ի դատական գործերի նախադեպերը), այնինչ այդքան ժամանակ անց տեղեկությունն այլեւս դիմողին անհրաժեշտ չի լինում: ՏԱ վերաբերյալ գործերը պետք է քննվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Հետեւաբար առաջարկում ենք նախատեսել ՏԱ վերաբերյալ գործերով արագացված դատաքննության կամ գործերը սեղմ ժամկետում քննելու այլ մեխանիզմ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

05.05.2017

3. Նախագծի 9-րդ հոդվածը սահմանում է, որ «Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, տեղեկությունները թաքցնելը կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:»: ՏԱ մասին ՀՀ օրենքի խախտման համար պատասխանատվությունը նախատեսված է ՎԻՎՈ 189.7-րդ հոդվածով, սակայն նախատեսված չեն արդյունավետ մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվություն կիրառելու համար: Մասնավորապես, ինչպես նախկինում, այժմ էլ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը թողնած է դատարաններին, այնինչ ՏԱ օրենքի կիրառման պրակտիկան վկայում է, որ դատարանների կողմից ՏԱ իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ որպես կանոն չեն կիրառվում: Օրենքի գործողության 14 տարիների ընթացքում միայն երկու դեպքում է կիրառվել վարչական պատասխանատվություն, ընդ որում, հանրային պաշտոնյայի նկատմամբ՝ 1 դեպքում (Ելփինի գյուղապետի նկատմամբ): Մի կողմից, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պահանջները արգելքի են հանդիպում հայցի ընդունելության փուլում (օրինակ, ԻԱԿ-ն ըննդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչական դատական գործով), մյուս կողմից, վարչական պատասխանատվությունը կապված է պահանջված տեղեկությունը չտրամադրելու հետ, այնինչ դատական գործընթացները երկարատեւ են եւ դրանց ընթացքում տեղեկություն տնօրինողը որպես կանոն տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունը, հայցի պահանջը դառնում է առարկայազուրկ եւ գործը կարճվում: Գտնում ենք, որ վարչական պատասխանատվության հարցը լուծելու արդյունավետ մեխանիզմ կլինի վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը ՏԱ լիազոր մարմնին վերապահելը: Արդյունքում, վարչական պատասխանատվության հարցը կազատվի դատավարական կանոնների ծանրաբեռնվածությունից, կկիրառվի վարչարարության եւ վարչական վարույթի կանոններով, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության հարցը կլուծվի ավելի սեղմ ժամկետում (քան տարիներ տեւող դատական գործերի դեպքում), ինչի արդյունքում արդյունավետ մեխանիզմ կդառնա ՏԱ իրավունքի խախտումները կանխելու համար:

Տեսնել ավելին