Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.04.2023 - 04.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով: Բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները՝ որոշակի պահանջների բավարարելու դեպքում (Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեն, պահանջներ՝ բնակելի տարածք օտարած չլինելու մասով): Միջոցառման շրջանակներում թվով 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 286-ը։ Այդուհանդերձ, առկա է շուրջ 30 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Հետևաբար, առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ որոշմամբ նախատեսվում է Բնակարանի գնման վկայագրի գործող ժամկետը (2023 թվականի մարտի 1) երկարացնել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:  
0 2283

Քննարկվել է 18.04.2023 - 03.05.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված  ավարտական փաստաթղթերում ուսումնական պլանով նախատեսված առարկաների ամփոփիչ գնահատականների լրացման տրամաբանության փոփոխությամբ:
5 2637

Քննարկվել է 18.04.2023 - 03.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է էլեկտրոնային փաստաթղթերի տրամադրման ընթացքում որոշ ձևակերպումների փոփոխության կարևորությունից, ոլորտի քաղաքականության փոփոխությունից, ինչպես նաև տեղեկատվական համակարգի լավարկման նպատակով իրականացված փոփոխություններից:  
0 2500

Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի արոտակտորների մակերեսներին համապատասխան առավել ճշգրիտ իրականացնել գյուղատնտեսական կենդանիների բաշխվածությունը, արդյունավետ օգտագործել արոտավայրերը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արածեցված արոտակտորներում արժեքավոր բույսերի վերաճի համար։
0 2764

Քննարկվել է 17.04.2023 - 03.05.2023

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:   
0 2151

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023

«ՀՀՇՆ 31-04.02- «ՋԵՐՄՈՑՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ (2-ՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են բանջարեղենային մշակաբույսերի և ծաղիկների սածիլներ, ինչպես նաև բանջարեղեն և սերմեր, գեղազարդիչ մշակաբույսեր  աճեցնելու համար նախատեսված նոր և վերակառուցվող ձմեռային և սեզոնային ջերմատների և ջերմոցների նախագծման վրա, որոնք մտնում են բանջարեղենի ջերմատնային կոմբինատների (ԲՋԿ), սածիլաբանջարային ջերմատնային կոմբինատների (ՍԲՋԿ) կազմի մեջ, ինչպես նաև՝ պաշտպանված գրունտով այլ օբյեկտների վրա:
0 2185

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023

ՀՀՇՆ 31-04.03- «ՇԵՆՔԵՐ ԵՎ ՍԵՆՔԵՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ, ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԳԱԶԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ (2-ՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են նոր, վերակառուցվող անասնաբուծական, թռչնաբուծական և գազանաբուծական շենքերի, շինությունների և սենքերի նախագծման վրա, որոնք նախատեսված են գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և շեդերում պահվող գազանների ու ճագարների համար: Նորմերը տարածվում են նաև կենդանիների, գազանների և թռչունների պահվածքի համար անասնաբուժական օբյեկտների շենքերի և սենքերի նախագծման վրա:
0 2377

Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատարանին ենթակա վճարման կարգադրութուն արձակելու վերաբերյալ գործերը և պարզեցված վարույթի կարգով քննվող որոշ գործեր վերապահել նոտարների ենթակայությանը: Նախագծի ընդունման պարագայում կապահովվի նշված գործերի առավել կարճ ժամկետում քննությունն ու կնվազեցվի դատարանների ծանրաբեռնվածությունը:
0 2963

Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման, ինչպես նաև վարչական դատարանի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
8 2478