Քննարկվել է 30.08.2022 - 14.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ: 3 79 6 10026
Քննարկվել է 26.07.2022 - 10.08.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների կիրառության առումով բացառություններ սահմանելը, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է: 0 1 0 5712
Քննարկվել է 16.12.2021 - 31.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող շահութահարկ վճարողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հնարավորությունների ընձեռում 0 1 1 5688
Քննարկվել է 26.01.2021 - 10.02.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով հարկային գործակալների կողմից ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված որոշ եկամուտների, այդ եկամուտների վճարման ամսաթվի, ինչպես նաև եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: 1 6 0 5907
Քննարկվել է 19.10.2020 - 03.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի շահութահարկ վճարող ջրօգտագործողների կողմից առանց գործնական խոչընդոտների և առավել արդիական միջոցների կիրառմամբ իրականացնել ֆիզիկական անձանց դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման նպատակով ծանուցումների տրամադրման գործընթացը: 0 0 0 8937
Քննարկվել է 16.01.2020 - 31.01.2020 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը միտված արտադրությունների զարգացում, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացում, պարենային անվտանգության տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրողների թվի ավելացում, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծում։ 16 4 0 12472
Քննարկվել է 02.11.2018 - 22.11.2018 ««Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։ Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։ Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։ 10 0 2 11306
Քննարկվել է 15.06.2018 - 01.07.2018 «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում: 0 0 0 9036
Քննարկվել է 19.03.2018 - 04.04.2018 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում: 6 4 1 9501